Ճախարակ (դետալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճախարակ (այլ կիրառումներ)

Ճախարակ, պարզ մեխանիզմ կամ բեռնամբարձ մեքենաների դետալ, որի ակոսավոր անվի վրայով գցված է շղթա, ճոպան կամ պարան։ Ծառայում է քարշուժի ուղղության փոփոխման և ուժի կամ արագության շահում ստանալու, ավելի սակավ՝ ոլորող մոմենտի փոխանցման համար։ Ըստ նշանակման ճախարակները լինում են․ ուղղորդիչ, հավասարեցնող, շարժական և հաղորդակային (լիսեռին պտտական շարժում հաղորդելու համար)։ Ուժի կամ արագության մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են ճախարակների համակցությամբ բեռնամբարձ մեխանիզմ՝ բազմաճախարակ։ Տարբեր նշանակման ճախարակների սխեմաներ, ա) ուղղորդիչ, բ) հավասարեցնող, գ) շարժական՝ ուժի շահում ստանալու համար, դ) շարժական՝ ճանապարհի շահում ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 57 CC-BY-SA-icon-80x15.png