Ղուկաս Ուլիխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուկաս Ուլիխանյան
Ծնվել էփետրվարի 5, 1970(1970-02-05) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Գիտական աստիճանQ19610228?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ

Ղուկաս Իշխանի Ուլիխանյան (փետրվարի 5, 1970(1970-02-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուկաս Ուլիխանյանը ծնվել է 1970 թվականի փետրվարի 5-ին Երևանում[1]։ 1993 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը[2]։ Ստացել է դեղագետի որակավորումը։ 1987-1988 թվականներին Երևանի շտապօգնության քաղաքային հիվանդանոցում աշխատել է սանիտար։ 1991 թվականին եղել է Երևանի Մյասնիկյանի շրջխորհրդի պատգամավոր։ 1993-1996 թվականներին «Շտապօգնություն» ՍՊԸ-ում աշխատել է դեղագետ, 1996-1998 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ-ի ռազմա-բժշկական վարչության բուժմատակարարման բաժանմունքի պետ[3], իսկ 1998-1999 թվականներին Հայաստանի Հանրապետության ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ[4]։

1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 19 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ Եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  2. «Ղուկաս Ուլիխանյան». bok.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  3. «Улиханян, Гукас Ишханович». ru.freejournal.org (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  4. Ереван, Гукас Ишханович Улиханян арм Ղուկաս Ուլիխանյան Армянский врач Дата рождения: 5 февраля 1970 Место рождения:; ССР, Армянская. «Улиханян Гукас Ишханович - это... Что такое Улиханян Гукас Ишханович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]