Jump to content

Ղուզուջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղաքաղաք
Ղուզուջան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակՂուզուջանի գավառակ
Այլ անվանումներՂուզուճան
Ազգային կազմհայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմքրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտիUTC+3

Ղուզուջան, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ղուզուջանի գավառակում։ Հանդիսանում էր համանուն գավառակի կենտրոնը։ Գտնվում էր Բոլոմոր գյուղաքաղաքից 30 կմ հեռու։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 558 տուն, որից 172-ը` հայ (1750 անձ) և 386-ը` քուրդ` 2316 բնակչով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուզուջանն ուներ Ս. Թագվոր եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կար հին եկեղեցու, բերդի և 2 ամրոցների ավերակներ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 583
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն