Ղեկավարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ղեկավարը
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ժանրվավերագրական
Թվական2014
ՌեժիսորՇալվա Շենգելի
ՊրոդյուսերՆինո Չուտկերաշվիլի
Սցենարի հեղինակՆինո Չուտկերաշվիլի
Շալվա Շենգելի
ՕպերատորԳիորգի Սիգուա
Կախա Բուխրաշվիլի
Բեսո Գափրինդաշվիլի
ԵրաժշտությունԶուրաբ Ջավախիա
Հնչյունը` Պաատա Գոձիաշվիլի
Իրալի Իվանիշվիլի

Ղեկավարը, 2014 թվականին ռեժիսոր Շալվա Շենգելիի կողմից նկարահանված վավերագրական ֆիլմ[1]:

2014 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդ չկա՝ խնդիր չկա». այս խոսքերի հեղինակ Ստալինը խնդիրներ է առաջացրել Վրաստանի փոքր գյուղերից մեկում։ Արդյոք անհրաժե՞շտ է թողնել նրա հուշարձանը կանգուն կուսանոցի բակում։ Ֆիլմի առանցքային հարցը գյուղացիների բախման պատճառն է։ Մի կողմում 7-րդ դարի Փրկչի տաճարում գտնվող կուսանոցն է, իսկ մյուսում՝ առաջնորդի հուշարձանը։ Հնարավո՞ր է գոյակցումը։ Ինչպե՞ս է եկեղեցին դարձել այն առաջնորդի ապաստանը, որի անունն առնչվում է կրոնի դեմ մղված պայքարին։ Ի՞նչ կարգի գաղափարական հակամարտություններ են բնորոշ 21-րդ դարի Վրաստանին: Ֆիլմի հեղինակները փնտրում են այս հարցերի պատասխանները[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]