Ղազ-ղազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ղազ-ղազ, տղամարդկանց հայկական ժողովրդական խմբապար։ Նմանողական շարժումներով տոտեմական թռչնապար է։ Տարածված է Հայաստանի հատկապես դաշտավայրային շրջաններում։ Պարն ունի գլուխ՝ մայր, և պոչ՝ թոփալ ղազ։ Բոլոր պարողներն ունեն դալար ճիպոտներ (մտրակներ)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մայրը» պարելու ընթացքում աստիճանաբար հանում է շորերը (ներկայացնում է շարժումներով), մյուսները կրկնում են։ Ուշացողներին մտրակում են։ Պարաքայլը ոտք փոխելն է։ Պարեղանակը մեկն է և անընդհատ կրկնվում է տարբեր վարիացիաներով։ Ամեն շրջան ունի իր տարբերակը և անունը (Զոփի, Ցալլի, Կյազկյազ ևն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 23 CC-BY-SA-icon-80x15.png