Էդիկ Ղաբուզյան
| Էդիկ Արշալույսի Ղաբուզյան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 24, 1952 (73 տարեկան) կամ 1952[1] |
| Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Երկեր | Հայկական համակարգչային տառատեսակներ (2004) |
| Գործունեություն | Տառաստեղծ |
| Պարգևներ և մրցանակներ | «Գրանշան» մրցույթի Առաջին մրցանակ (2008), Մովսես Խորենացու մեդալ (2012) |
| 🌐 | |
Էդիկ Արշալույսի Ղաբուզյան (հոկտեմբերի 24, 1952 կամ 1952[1], Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տառաստեղծ, դասախոս։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին ավարտել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։ 1987 թվականից նախագծել ու մշակել է շուրջ 300 հայկական տառատեսակ, ինչպես նաև մի շարք լատիներեն, սլավոներեն, հունարեն գրվածքներ[2]։ 2004 թվականին հեղինակել է «Հայկական համակարգչային տառատեսակներ» ալբոմը։ 2007 թվականից ղեկավարում է Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժինը։ 2008 թվականին հիմնել է «Գրանշան» ոչ լատիներեն տառատեսակների ամենամյա մրցույթը։ Մրցույթի կազմկոմիտեի և մրցույթի համաժողովի համանախագահն է։ 2010 թվականից դասախոսում է «Տառարվեստ» Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Նույն թվականին նրա ստեղծած ՂԷԱ Մարիամ ու ՂԷԱ Գրապալատ տառատեսակները Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի որոշմամբ[3] ընդունվել են որպես Հայաստանում պաշտոնական գրագրության պարտադիր տառատեսակներ. ներկայացված է 4 ոճով՝ սովորական, թեք, թավ և թավ թեք (Regular, Italic, Bold, Bold Italic)։
Հեղինակած տառատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրանշան» մրցույթի Առաջին մրցանակ (2008),
- Մովսես Խորենացու մեդալ (2012)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1124701834 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Այվազյան, Հովհաննես; Ղազարյան, Հայկանուշ (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ։ հանրագիտարան. Haykakan hanragitaran hratarakchʻutʻyun. ISBN 9785897000425.
- ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Սերժ Սարգսյանի հրամանագրերով պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել. Ցուցակ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրանշան» մրցույթի պաշտոնական կայք՝ https://www.granshan.com/