Ձնակուտակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձնակուտակում, ագրոտեխնիկական միջոցառում. կիրառվում է դաշտերում ձյունը կուտակելու և պահելու նպատակով։ Ձնակուտակումը հնարավորություն է տալիս հողում ավելացնել խոնավության պաշարները և պաշտպանել ձմեռող բույսերը (աշնանացան հացաբույսեր, բազմամյա խոտաբույսեր են) ցրտահարումներից։ 1 հա-ում կուտակված 1 սանտիմետր հաստության ձյան շերտի հալումից ստացվում է 20-35 տոննա ջուր։ Ձնակուտակումը իրագործվում է զբաղված ցելերում կուլիսային բույսերի ցանքով, դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծումով, ձյան թմբավորումով։ Վերջինս առավել արտադրողական ձևն է, որ կատարվում է ձնվարիչ-թմբավորող գործիքներով ձմռան սկզբին, երբ դաշտում 10-15 սմ ձյան շերտ է նստում։ Թմբերն ստեղծվում են փչող քամիներին ուղղահայաց։ Թմբերի բարձրությունը կարող է լինել 30-70 սմ, միջթմբային տարածությունը՝ 5-10 սմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 711