Ձյունե հրեշտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղջիկը պատրաստում է ձյունե հրեշտակ

Ձյունե հրեշտակ (անգլ.՝ snow angel), դրոշմ թարմ ձյան վրա, որ հիշեցնում է հրեշտակի կերպար և ստացվում է, երբ մեջքի վրա պառկած մարդը դեպի կողքեր է շարժում ձեռքերն ու ոտքերը։ Այդպիսի ֆիգուրների պատրաստումը մանկական տարածված ձմեռային զվարճանք է ԱՄՆ-ում և Կանադայում։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյունե հրեշտակ ստեղծելու համար պետք է գտնել ձեռք չտված ձյուն, պառկել դրա վրա, ոտքերն ու ձեռքերը տարածել կողքերին, ապա ձեռքերը շարժել վերևից ներքև, իսկ ոտքերը՝ աջ-ձախ։ Ձեռքերն ստեղծում են «հրեշտակի» թևեր, իսկ ոտքերը՝ հանդերձի ներքևի հատվածը։ Ֆիգուրի ստեղծումից հետո պետք է հնարավորինս զգուշությամբ ոտքի կանգնել, որպեսզի այն չվնասվի։

Համաշխարհային ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին մեդիաֆայլեր
Պատկերներ
Searchtool.svg 2007 թվականի ռեկորդը
Տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg YouTube full-color icon (2017).svg 2007 թվականի ռեկորդի մասին

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է ամենամեծ թվով մարդկանց կողմից միաժամանակ և միևնույն վայրում ձյունե հրեշտակի ստեղծման համաշխարհային ռեկորդ։ Դա տեղի է ունեցել 2007 թվականի փետրվարի 12-ին Հյուսիսային Դակոտայի Բիսմարկ քաղաքում, երբ 8962 մարդիկ միաժամանակ ստեղծել են ձյունե հրեշտակներ՝ նահանգի կապիտոլիումի տարածքում[1][2]։

Գինեսի առաջին ռեկորդը գրանցվել է 2002 թվականին, երբ 1791 մարդ նույն Հյուսիսային Դակոտայի կապիտոլիումի տարածքում ստեղծել են ձյունե հրեշտակներ[1]։ Նախորդ ռեկորդը պատկանել է Միչիգանի տեխնոլոգիական համալսարանին. նրա 3784 ուսանողներ, շրջանավարտներ և տեղի բնակիչներ ստեղծել են ձյունե հրեշտակներ՝ դպրոցի ֆուտբոլի մարզադաշտում[3]։

Մի քանի տարբեր վայրերում միաժամանակ ձյունե հրեշտակներ պատրաստելու Գինեսի ռեկորդը սահմանվել է 2004 թվականի փետրվարի 2-ին Օնտարիոյում (Կանադա) 15 851 մարդու կողմից, որոնք եղել են London District Catholic School Board դպրոցների աշակերտներ, նրանց ծնողներն ու ուսուցիչները[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «North Dakota snow angel record confirmed»։ USA Today։ March 28, 2007 
  2. «Most people making snow angels simultaneously» (անգլերեն)։ Guinness World Records։ Վերցված է 2016-12-17 
  3. «World Records»։ Michigan Tech։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-31-ին 
  4. «Most people making snow angels (multiple venues)» (անգլերեն)։ Guinness World Records։ Վերցված է 2016-12-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]