Ձյորուրի
Ձյորուրի (ճապոներեն՝ 浄瑠璃), Ճապոնիայում տիկնիկային թատրոնի համար գրված դրամաները (մի երգչի համար՝ մոնոդիկ)։
Ձևավորվել է 15-րդ դարում, ծաղկում է ապրել 17-րդ դարի վերջում և 18-րդ դարի սկզբում («Նոր ձյորուրի»)։ Բաժանվում է պատմական (ձիդայմոնո) և կենցաղային (սևամոնո) տեսակների։ Ձյորուրին կազմված է արձակ և չափածո հաջորդական մասերից, որոնք կատարում է ասմունքողը՝ գիդայուն։ Ձյորուրիի առավել ճանաչված հեղինակ է Տակամացու Մոնձաեմոն։ Բեմադրվում է կաբուկի թատրոնի բեմում[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան»։ էջ 148
|