Ձայն (մարդ)
Ձայն, խոսելու (երգելու և այլն) ժամանակ ձայնալարերի տատանումների շնորհիվ առաջացող լսելի հնչյուններ[1][2]:
Ձայնն առաջանում է թոքերից բերանի և քթի միջոցով օդի դուրսմղման ժամանակ, երբ ձայնալարերը թրթռում են և առաջացնում են դրանց միջոցով անցնող օդի ձայնային թռթռումներ[3]: Յուրաքանչյուր անձի համար բնութագրական ձայնի տեմբրը ձեռք է բերվում ձայնային ալիքների՝ ռեզոնատորների միջով անցնելիս, որոնց դերը կատարում են վերևից՝ կոկորդը, իսկ ներքևից՝ օդատար խոռոչները՝ բերանաըմպանայինն ու քթայինը վերևից և շնչափողն ու բրոնխները ներքևից:
Ձայնային ապարատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդու ձայնային ապարատը ներառում է բերանի և քթի խոռոչները՝ հարակից խոռոչների հետ, կոկորդը (վերին ռեզոնատորներ), կոկորդն ու ձայնալարերը, շնչափողը և բրոնխները (ստորին ռեզոնատորներ), թոքերը, կրծքավանդակը շնչառական մկանների և ստոծանիի հետ, որովայնի խոռոչի մկանները: Կենտրոնական նյարդային համակարգը կազմակերպում է նրանց գործառույթները՝ որպես ձայնի ձևավորման մեկ ամբողջական գործընթաց, ինչը բարդ հոգեբանաֆիզիկական գործողություն է: Ձայնի ձևավորման առաջնային պատճառը հայտնաբերվել է անտիկ ժամանակաշրջանում, կենդանի մարդու կոկորդի աշխատանքն առաջին անգամ ուսումնասիրել է Մանուել Գարսիա կրտսերը, որի համար ստեղծել է կոկորդադիտակը 1855 թվականին: Դրանից առաջ բոլոր ուսումնասիրություններն իրականացվել էին դիակների վրա և ձայնալարերի բարդ մեխանիզմը անհայտ էր: 21-րդ դարում ՄՌՇ-ի օգնությամբ և քթի խոռոչի միջոցով ներդրված փոքրիկ տեսախցիկի արագ նկարահանումների և այլ բարդ և ճշգրիտ գործիքների շնորհիվ պարզ է դարձել ձայնային ապարատի ամբողջականության սկզբունքը, և հստակեցվել են նրա բոլոր մասերի գործառույթները, շնչառության, ռեզոնատորների և հնչյունաբանության դերը:
Գոյություն ունի ուղղակի կապ ձայնի և լսողության միջև. ձայնը չի կարող զարգանալ առանց լսողության, իսկ լսողությունը չի կարող զարգանալ առանց արտասանական օրգանների: Խուլերի մտտ ձայնը չի գործում, քանի որ չկա լսողական ընկալում, և համապատասխանաբար խոսքաշարժողական կենտրոնների ազդակ: Միևնույն ժամանակ խուլերն արտաբերում են ոչ խոսակցական ձայնային հնչյուններ: Խուլերին խոսել սովորեցնելիս նրանց ձայնն ունի յուրահատուկ առանձնահատկություններ:
Ձայնի օգնությամբ մարդը կարողանում է արտաբերել շատ տարբեր հնչյունների հսկայական բազմազանություն, որոնք շատ բարդ են զարգացման մակարդակով մարդուն մոտ գտնվող այլ կաթնասունների ու պրիմատների համեմատությամբ: Ձայնի մեջ արտահայտվում է անձի հուզական վիճակը՝ զայրույթ, անակնկալ, ուրախություն և այլն։ Մարդու ձայնի ձևավորումը կապված է ուղիղ կեցվածքին անցնելու և խոսքի զարգացման հետ: Լսողությունը, զարգանալով ձայնին զուգահեռ, նախասահմանված է առավել հստակ և մանրամասնորեն ճանաչելու մարդու ձայնի մոդուլյացիաների և հնչյունությունների հաճախականության սպեկտրը:
Մարդն ունի ձայնալարեր, որոնք կարող են ձգվել և սեղմվել, փոխել իրենց հաստությունը։ Մարդը կարող է կամայականորեն փոխել օդային ճնշումը, ձայնալարերին մատակարարվող օդի հոսքի ինտենսիվությունը: Կրծքավանդակի, կոկորդի ձևը, լեզվի դիրքը, այլ մկանների լարվածության աստիճանը կարող են փոխվել: Այս գործողություններից յուրաքանչյուրի արդյունքը կլինեն փոփոխությունները արտաբերվող ձայնի բարձրության, ուժգնության, տեմբրի, հստակության, արդյունահանվող ձայնի հստակություն, հուզական երանգավորման մեջ: Ձայնի որակի վրա ազդում են մարդու ընդհանուր ֆիզիկական ինքնազգացողությունը, կեցվածքը, տրամադրությունը, հուզական վիճակը և այլն:
Երբ փոխվում են ռեզոնատոր-խոռոչների (բերանը, ըմպանը) ծավալը և ձևը, մարդու ձայնը ձեռք է բերում տարբեր խոսակցական ձայնավորների հնչյունական հատկություններ, իսկ երգելիս՝ երգեցողության հատուկ տեմբ, բարձրություն և այլ հատկություններ, որոնք բացատրվում են երգելու ռեզոնանսային տեսությամբ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էդուարդ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976։
- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1974։
- ↑ Голос // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дмитриев Л. Основы вокальной методики — М., 2000
- Емельянов В. В. Развитие голоса. Координация и тренинг. — СПб. : Изд-во «Лань», 2006. — 192 с. — ISBN 5-8114-0207-4.
- Морозов В. П. Искусство резонансного пения. Основы резонансной теории и техники. — М.: МГК, ИП РАН, 2008. — 596 с.
- Огороднов Д. Е. Музыкально-певческое воспитание детей в общеобразовательной школе. — Музична Україна, 1981.
- Огороднов Д. Е. Воспитание певца в самодеятельном ансамбле. — Музична Україна, 1980.
- Тарханов И. Р. (1890–1907)։ «Голос, в физиологическом смысле»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Рудин Л.Б. Основы голосоведения. М.: Граница, 2009 г., 104 с. https://voiceacademy.ru/images/files/nauch_trudi/osnovy-golosovedenija-2009.pdf
- Насретдинов А. Физика и анатомия музыки. 2015г. М.: Бослен, 224 с
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пекерская Е. М. Вокальный букварь.
- Почему исчезает голос.
|