Հովհան Արշակունի
Արտաքին տեսք
(Վերահղված է Հ. Արշակունիից)
Հովհան Արշակունի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 537 |
Երեխաներ | Արտավան Արշակունի |
Հովհան Արշակունի (ծննդյան թիվն անհայտ է - զոհվել է 537 թվականին), հայ զորավար, Արտավան Արշակունու հայրը։
Որդու հետ հարձակվել է Բարձր Հայքի կուսակալ Ակակիոսի վրա՝ սպանելով նրան։ Այնուհետև 536 թվականին փախել է Պարսկահայաստան։ Բյուզանդական Հուստինիանոս Ա կայսրը նրանց վրա ուղարկել է Սիտտաս (Սիդդա) զորավարին, որին հայրը և որդին նույնպես պարտության են մատնել և սպանել։
537 թվականին իր բարեկամ, իշխան Բուզես զորավարի հրավերով Հովհանը գնացել է նրա մոտ խնջույքի, որտեղ դավադրաբար սպանվել է։