Հրեշտակները ընկնում են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեշտակները ընկնում են
անգլ.՝ Angels Fall
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա
Թվական2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորRalph Hemecker?
ԴերակատարներՀիթեր Լոքլիր
Տևողություն91 րոպե

Հրեշտակները ընկնում են (անգլ.՝ Angels Fall), ամերիկյան Lifetime հեռուստաալիքով հեռարձակված հեռուստաֆիլմ,որի ռեժիսորը Ռալֆ Հեմեկերն է։ Ֆիլմի սյուժեն հիմնված է Նորա Ռոբերթսի «Հրեշտակները ընկնում են» վեպի վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկին Ռիս Գիլմորին խուսափում է իր անցյալից, քանի որ նա մի հոգեկան հիվանդի զոհ է դարձել, ով սպանել էր իր գործընկերներին։ Ռիսը հրաշքով ողջ է մնացել, սակայն այդ ամենը նրա վրա հոգեբանական ծանր հետք է թողել։ Նա փորձում է իր հանգստությունը գտնել Անջելս-Ֆոլ փոքրիկ քաղաքում, և կարծես թե նրան հաջողվում է, բայց անսպասելիորոն այնտեղ սկսում են առեղծվածային սպանություններ տեղի ունենալ։ Եվ Ռիսի համար ամենասարսափելին այն է, որ նա այդ սպանությունների մեջ սկսում է կասկածել Բրոուդիին՝ այն մարդուն, ում նա աստիճանաբար սիրահարվում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիզեր Լոկլիր՝ Ռիս Գիլմոր
  • Ջոնաթոն Շեկ՝ Բրոուդի
  • Գարի Հադսոն՝ Ռիկ Մերսդեն
  • Դերեկ Հեմիլթոն՝ Լո
  • Լինդա Դարլոու՝ Ջոանի
  • Լիզա Մարի Քերուկ՝ Լինդա Հեյլ
  • Լեն Կրոուտեր՝ Դոկ
  • Պիտ Սիդոն՝ Մակ Դրուբբեր
  • Ռոբերտ Ուայթ՝ Լինթ
  • Քրիստի Գրին՝ Ջիննի
  • Ջեմմա Բլեքուել՝ Դեբբի Մերսդեն
  • Թամարա Վերդեն՝ նարնջագույն գլխարկով կինը
  • Գիլյերմո Յուրա՝ Սերժ
  • Լորի Ռեվենսբորգ՝ ոսկերիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nora Roberts Movies». ScreenJunkies (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.