Հրդեհ Գաոսյուն քաղաքի բնակելի տանը
| Հրդեհ Գաոսյուն քաղաքի բնակելի տանը | |
|---|---|
| Տեսակ | հրդեհ |
| Վայր | 府北里? |
| Տեղադրանք | Գաոսյուն |
| Երկիր | |
| Տարեթիվ | հոկտեմբերի 14, 2021 |
| Զոհվածներ | 46 մարդ |
| Վիրավորներ | 41 |
| 22°37′43″N 120°17′07″E / 22.628611111111°N 120.28527777778°E | |
![]() | |
![]() | |
Հրդեհ Գաոսյուն քաղաքի բնակելի տանը, լուրջ հրդեհ, որը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին Թայվանի Գաոսյուն քաղաքի 13-հարկանի բնակելի շենքում։ Հրդեհը խլել է 46 մարդու կյանք[1][2][3][4][5], ինչը դարձել է Թայվանի ամենամահաբեր հրդեհը 1995 թվականից ի վեր։ Բի-բի-սի-ի տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 79 մարդ, որոնցից 14-ը գտնվում են ծանր վիճակում[2][6]։
Տեղեկություններ շենքի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրդեհը բռնկվել Է Թայվանի Գաոսյուն քաղաքի շրջանում գտնվող 13-հարկանի շենքում[1][3][4]։
Գաոսյունի քաղաքապետը հայտարարել է, որ շենքում նախկինում եղել է կինոթատրոն, ինչպես նաև ռեստորաններ ու կարաոկե սրահներ, սակայն հրդեհի ժամանակ դրանք մասամբ լքված են եղել[3]։ Կառավարությունում նաև պատմել են, որ շենքը մոտ 40 տարեկան է եղել[7]։
Ներքևի և ստորգետնյա հարկերում եղել են խանութներ։ Երկու ստորգետնյա հարկերում, ինչպես նաև առաջինից մինչև հինգերորդ հարկերում ոչ ոք չի բնակվել, մինչդեռ յոթերորդ և տասնմեկերորդ հարկերում եղել են շուրջ 120 տանտերեր[7]։ Հրշեջ ծառայության ղեկավար Լի Չինսյուն հայտարարել է, որ բնակիչների մեծ մասը եղել են տարեց կամ տառապել են ֆիզիկական ծանր հիվանդություններով[4]։
Հրդեհից մեկ ամիս առաջ շենքում տեղադրվել են կրակմարիչներ, բայց տասներեք հարկերից միայն երեքում։ Դա կապված է միջոցների չբավարարման հետ[8]։
1999 թվականին շենքը տուժել է մեկ այլ հրդեհից, ընդ որում ոչ ոք չի զոհվել[9][10]։
Հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ հրդեհի մասին առաջին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 02:54-ին[1][11]։ Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում[8]։
Փրկվածներից մեկն ասել է, որ հրդեհի սկսվելուց հետո մեծ քանակությամբ սև ծուխ է տեսել[6]։ Շատ բնակիչներ հայտնել են, որ հրդեհից առաջ ձայն պայթյունի նման ձայն են լսել[6]։
Դեպքի վայր են ժամանել 159 հրշեջ և 75 հրշեջ մեքենաներ[1]։ Ժամը 7:17-ի դրությամբ հրդեհը ամբողջությամբ մարվել է[4]։ Կեսօրին շենքից տարահնվել է ութից մինչև ութսուներեք տարեկան առնվազն վաթսուներկու մարդ[12]։
Ստորին հարկերում մեծ քանակությամբ աղբը կարող էր զգալիորեն մեծացնել հրդեհի տարածման արագությունը[13]։
Զոհեր և վիրավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրդեհի հետևանքով զոհվել է 46 մարդ, որոնցից 32-ը մահացել են դեպքի վայրում, ևս 14-ը մահացել են հիվանդանոցում։ Բի-բի-սի-ն հաղորդում է, որ ևս 79 մարդ տեղափոխվել է տեղական հիվանդանոցներ, ընդ որում նրանցից 14-ը գտնվում են ծանր վիճակում[2][6]։ Զոհերի միջին տարիքը 62 տարեկան է[4]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը խնդրել է կառավարությանը օգնություն ցուցաբերել այրված տան բնակիչների վերաբնակեցման հարցում[7]։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանությունները կարգադրել են հետաքննություն անցկացնել հրդեհի պատճառը պարզելու համար և չեն բացառել շենքի հրկիզման վարկածը[3]։ Հարցաքննվել են չորս վկաներ[4]։ Կուո ազգանունով տղամարդը և Խուան ազգանունով կինը ձերբակալվել են Գաոսյունի շրջանային դատախազության կողմից։ Հարցաքննությունից հետո Կուոն գրավի դիմաց ազատ է արձակվել[14][15]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 «46 dead, 41 injured after Kaohsiung 'ghost building' fire | Taiwan Ne…». archive.is. 2021 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- 1 2 3 «Пожар в тайваньской многоэтажке: погибли не менее 46 человек». BBC News Русская служба (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- 1 2 3 4 «Fire in Taiwan's Kaohsiung city kills at least 46, wounds over 40». archive.is. 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- 1 2 3 4 5 6 «Death toll in Kaohsiung fire climbs to 46; injuries reach 41 - Focus …». archive.is. 2021 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Десятки человек погибли в пожаре на Тайване». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- 1 2 3 4 «Kaohsiung: Fire at Taiwan tower block kills at least 46». BBC News. 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- 1 2 3 «Taiwan: Deadly fire rips through apartment building». archive.is (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- 1 2 Huizhong Wu. «Overnight building fire in Taiwan raged out of control for hours, leaving 46 dead and 41 injured». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 自由時報電子報 (2021 թ․ հոկտեմբերի 14). «風光到沒落... 城中城大樓昔被稱「高雄第一鬼樓」 1999年也曾失火 - 社會». 自由時報電子報 (չինարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «「城中城」大樓40年歷史 風光一時淪為「高雄第一鬼樓」». archive.is. 2021 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «На Тайване в результате пожара в жилом доме погибли девять человек». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Eric Cheung CNN. «At least 46 people killed in Taiwan fire». CNN. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}:|author=has generic name (օգնություն) - ↑ «Fire leaves 46 dead, dozens injured in southern Taiwan - Times of India». The Times of India (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Prosecutors ask to detain Kaohsiung fire suspect - Focus Taiwan». focustaiwan.tw (չինարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Suspect in deadly Kaohsiung fire detained - Focus Taiwan». focustaiwan.tw (չինարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.

