Հրդեհ «Ռոսիա» հյուրանոցում
Հրդեհ «Ռոսիա» հյուրանոցում | |
---|---|
Տեսակ | Հրդեհ |
Վայր | «Ռոսիա» հյուրանոց |
Տեղադրանք | Մոսկվա |
Երկիր | ԽՍՀՄ |
Տարեթիվ | փետրվարի 25, 1977 |
Զոհվածներ | 42 |
Պատճառ | Անզգույշ վարմունք Էլեկտրական սարքերի հետ (պաշտոնապես չի հաստատվել) |
Հրդեհ «Ռոսիա» հյուրանոցում — արտակարգ պատահար, որը տեղի է ունեցել 1977 թվականի փետրվարի 25-ին, Մոսկվայում։ Հյուրանոցի հյուսիսային կորպուսի վերին հարկերում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել են 42 մարդիկ, ևս 52-ը տուժվել են։
Հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականի փետրվարի 25-ի երեկոյան մոսկովյան «Ռոսիա» հյուրանոցում հրդեհ բռնկվեց։ Կրակը սկսեց տարածվել շինության 13-րդ հարկից։ Ժամը 21 անց 23 րոպեին հյուրանոցի հակահրդեհային պահպանության կառավարակետում լամպեր վառվեցին, որոնք հրշեջներին ահազանգեցին հրդեհի բռնկման վտանգի մասին[1]։ Այդ նույն րոպեին հրշեջային պահպանությունը 50-ից ավելի զանգ է ստացել, որոնք հաղորդում էին հյուրանոցում ծուխ լցվելու և բոցավառվելու մասին, ընդ որում կրակն այնքան հզոր է եղել, որ շուտով այն նկատվել է նաև փողոցում։ Անհապաղ հյուրանոց ուղարկվեցին հրշեջ ջոկատներ՝ 81 հոգի և 14 մեքենա։ Հրդեհին հատուկ է եղել վտանգավորության բարձր մակարդակ։ Ժամը 22:00-ին մոտ հյուրանոցի շրջակայքում արդեն կենտրոնացված են եղել 56 հրշեջ մեքենաներ։ Կրակի դեմ պայքարը մղվել է 59 խողովակներով՝ ջրով և փրփուրով։ Հրդեհի մարման գործում լրացուցիչ դժվարություն է հարուցել այն փաստը, որ կրակը կրկին բռնկվել է այն տեղերում, որտեղ արդեն ավելի վաղ այն մարվել էր[2]։
22:05-ին «Ռոսիա» հյուրանոց է ժամանել Մոսպետգործկոմի Հրդեհային պահպանության վարչության ղեկավար գեներալ Իվան Անտոնովը։ Նա անմիջապես ընդհանուր տագնապ է հայտարարել, որից հետո վառվող շինությանը սկսեցել են մոտենալ Մոսկովյան շրջանի հրշեջ մասերի մեքենաները։ Սկզբնապես գործի են դրվել 8 ավտոսանդուղքներ, բայց նրանք հասնում էին մինչև յոթերորդ հարկ։ Այդժամ 7-ից մինչև 12-րդ հարկ մի քանի թոկասանդուղքից բաղկացած «շղթա» են ձգել։ Սրա շնորհիվ հնարավոր է եղել 43 մարդու կյանք փրկել։ Շատ-շատերը, ովքեր փորձել էին ներքև իջնել սովորական սանդուղքով (հյուրանոցի հարկերի միջև եղած) զոհվեցին՝ ծխախեղդվելով[2]։
Զոհվածների դիակները ուղարկվել են Սկլիֆոսովյան և Երկրորդ բժշկական ինստիտուտների դիահերձարաններ։ Ընդհանուր հաշվով զոհվել են 42 հոգի (12 կին և 30 տղամարդ)։ Տուժվել են 52-ը, նրանցից 13-ը՝ հրդեհից։ Ավելի քանի 1000 մարդու հաջողվել է փրկել հրդեհվող շինությունից[2]։
Հրդեհի հետաքննություն։ Դատական գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրդեհի մարումից անմիջապես հետո ստեղծվել է հանգամանքների հետազոտությամբ զբաղվող հատուկ հանձնաժողով։ Հանձնաժողովը կես տարուց ավելի աշխատեց, բայց այդպես էլ չկարողացավ բացահայտել, թե հատկապես ինչն էր այրվել հյուրանոցի ռադիոհանգույցում։ Ըստ նրանց տարբերակի՝ հրդեհի պատճառը եղել է հոսանքից չանջատված զոդիչը, սակայն հրդեհի մասին եզրակացության մեջ գրված է, որ «վերջնականապես և միանշանակ պատճառը հնարավոր չի եղել պարզել»[3]։
Անփութության և հրդեհային անվտանգության կանոնները խախտելու մեջ մեղադրանք է ներկայացվել 5 մարդու՝ ռադիոհանգույցի 2 աշխատակցի, հրդեհային հրահանգչին, ով կազմել էր շինության տեղական վերահսկողական ակտը, հյուրանոցի գլխավոր ինժեներին և տնօրեն Վլադիմիր Զասիպկինին։ Վերջին երեքի նկատմամբ քրեական գործերը կարճվել են ամնիստիայով, իսկ առաջին երկուսը դատապարտվել են 3 տարվա պայմանական ազատազրկմամբ[3]։
Հրդեհը գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրդեհը դրվել է Վլադիմիր Սանինի՝ 1986 թվականին լույս տեսած «Մեծ հրդեհ»վեպի հիմքում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Произошёл пожар в московской гостинице «Россия»» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ 2,0 2,1 2,2 Анвар ТАВОБОВ. (№38 (23354) от 28.02.2002). «Горький дым «России»» (ռուսերեն). Вечерняя Москва. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 3,0 3,1 Документальный фильм «Пожар в гостинице „Россия“», Россия, 2006 год.
- ↑ Владимир Маркович Санин, «Большой пожар»