Հրատարակչական ընկերության «լոտոն»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրատարակչական ընկերության «լոտոն»
Տեսակհոդված
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1895 թվական, դեկտեմբերի 26
ՎիքիդարանՀրատարակչական ընկերության «լոտոն»

«Հրատարակչական ընկերության «լոտոն»», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, տպագրվել է 1895 թվականի դեկտեմբերի 26-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածը տպագրվել է 1895 թվականի դեկտեմբերի 26-ին, «Մշակ» օրաթերթի № 149-ում։

Հոդվածում հիշատակվող հրատարակչական ընկերությունը հիմնադրվել է 1880 թվականին։ Մինչև 1882 թվականը կոչվել է «Հայերեն գրքերի հրատարակության Թիֆլիսի ընկերություն»։ Այնուհետև կոչվել է «Թիֆլիսի հայոց Հրատարակչական ընկերություն»։ 1900 թվականի մարտի 15-ին Կովկասի կառավարչապետ Գ. Ս. Գոլիցինի հրամանով փակվել է։ Սակայն հետագայում կրկին վերաբացվել է այլ անվանմամբ՝ «Կովկասի հայոց Հրատարակչական ընկերություն»[1]։

Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի վեցերորդ հատորում արտատպվել է «Մշակ» օրաթերթից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 569.