Հրապարակն ու աշտարակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրապարակն ու աշտարակը
անգլ.՝ The Square and the Tower
ԵնթավերնագիրNetworks and Power, from the Freemasons to Facebook
ՀեղինակՆիլ Ֆերգյուսոն
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն

Հրապարակն ու աշտարակը. ցանցերն ու իշխանությունը մասոններից մինչև Ֆեյսբուք, բրիտանացի պատմաբան Նիլ Ֆերգյուսոնի գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 2018 թվականին Penguin Books-ի կողմից։ Գրքում հեղինակը բացատրում է, թե ինչպես են նրանք, որոնք կանգնած են իշխանության աշտարակների գլխում, գերագնահատված։ Բացի այդ, նա նշում է նաև, որ «թերագնահատվել է ներքում՝ քաղաքային հրապարակներում, սոցիալական ցանցերի ազդեցությունը»։ Ինչպես նշում է գրքի հեղինակը, «իր նպատակն է ընդգծել և ուղղել պատմական անփութությունը»։

The Daily Telegraph-ում պատմաբան Պետեր Ֆրանկոբանը գիրքը բնորոշում է որպես «սադրիչ»։ Prospect-ում էլ լրագրող Դևիդ Գուդհարթը գիրքն անվանել է «չափազանց խթանող, կլանիչ, լուսավորիչ ... այն ուղարկում է գաղափարներ, որոնք փայլում են ամենուր»[1][2][3][4]։

2021 թվականին Նիլ Ֆերգյուսոնի այս աշխատությունը հայերեն է թարգմանվել և հրատարակվել Newmag հրատարակչության կողմից[5]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հրապարակն ու աշտարակը» գրքում Նիլ Ֆերգյուսոնը նշում է, որ ցանցերը միշտ եղել են մարդկության հետ։ Հեղինակը պնդում է, որ հենց ցանցերի միջոցով տարածվող հեղափոխական գաղափարներն են վարակի պես սողոսկում ամենուր։ Նրա կարծիքով՝ դավադրության տեսաբաններն, անշուշտ, սիրում են այդպիսի ցանցերին նվիրված գեղեցիկ հորինվածքներ, սակայն սա չի նշանակում, թե այդ ցանցերն իրական չեն։ Գրքում ցանցերի վերելքի, տապալման ու նոր վերելքի համաշխարհային պատմությունն ներկայացվում է Հին Հռոմի աստվածներից մինչեւ Վերածննդի իշխանատոհմեր, ԱՄՆ հիմադիր հայրերից մինչև Ֆեյսբուք[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ferguson, Niall. «The Square and the Tower» (անգլերեն). www.penguin.co.uk. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  2. Anthony, Andrew (2017 թ․ սեպտեմբերի 24). «The Square and the Tower by Niall Ferguson review – a restless tour through power». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Review | Are scholars looking for history in all the wrong places?». Washington Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  4. Knee, Jonathan A. (2018 թ․ հունվարի 11). «Review: Even on the Internet, What's Old Is New Again». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  5. 5,0 5,1 Ֆերգյուսոն, Նիլ (2021). Հրապարակն ու Աշտարակը. Newmag. ISBN 978-9939-884-28-8.