Հրազդան Թոքմաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրազդան Թոքմաջյան
Ծնվել էհունվարի 18, 1961(1961-01-18)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ, բեմանկարիչ և արվեստագետ

Հրազդան Թոքմաջյան (հունվարի 18, 1961(1961-01-18)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ, արվեստաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հունվարի 18-ին, Գյումրիում։ 1980 և 1985 թվականներին ավարտել է համապատասխանաբար Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը և Խ. Աբովյանի անվան մանկավարժական գեղանկարչության բաժնի ինստիտուտը[2]։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Հալեպ (Սիրիա)։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1990 թվականներին աշխատել է Գյումրու «Առասպել» դպրաթատրոնում` որպես գլխավոր նկարիչ։

Հալեպ տեղափոխվելուց հետո, 1993 թվականին աշխատանքի է անցել Սարյան ակադեմիայում` որպես գեղանկարիչ և բեմանկարիչ։ Իսկ արդեն 1995 թվականին Հալեպում Հրազդան Թոքմաջյանը «Պետրոս Ադամյան» թատերախմի համար ձևավորել է բեմադրություններ, նաև` բեմադրությունների ծրագրեր և ազդագրեր։

Հրազդան Թոքմաջյանը Մարաշի ասեղնագործության արվեստը երկար ուսումնասիրելուց հետո հրատարակության է պատրաստել «Մարաշի ասեղնագործությունը» պատկերազարդ ուսումնասիրությունը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2010 թվականին, Հայաստանի Ազգային ակադեմիայում, իսկ ցուցանմուշները ցուցադրվել են Երևանի պատմության թանգարանում։

2015 թվականին տեղի է ունեցել մեկ այլ գրքի` «Այնթապի ասեղնագործությունը» աշխատության շնորհանդեսը[3] և Մատենադարանում կազմակերպվել է նմուշների ժամանակավոր ցուցադրություն[4]։

Ձևավորած ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ղողանջ հուսո»
  • «Կիկոսի մահը»
  • «Մոխրիկը»
  • «Եզովպոս»
  • «Խելագար օր»
  • «Ատամնաբույժն արևելյան»
  • «Փրկենք նոր տարին»
  • «Կյանքը դռներու ետին»
  • «Սիրո մեղեդիներ»
  • «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ»
  • «Հե՜յ, ջան շաշաստան»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]