Հրազդան-Սոլակի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրազդան-Սոլակի ջրանցք

Հրազդան-Սոլակի ջրանցք, ջրանցք ՀՀ Կոտայքի մարզում։ Սկիզբ է առնում Հրազդանի ջրէկի դերիվացիոն ջրանցքի 13 կմ-ից։ Շահագործման է հանձնվել 1964 թվականին։ Ձգվում է Հրազդան քաղաքից մինչև Սոլակ գյուղ։ Մայր ջրանցքի երկարությունը 12 կմ է (ընդհանուր երկարությունը՝ 22,7 կմ), ջրթողունակությունը՝ 1,1 մ³/վ։ Ջրառը կատարվում է ջրարգելակ կարգավորիչի միջոցով։ Ոռոգում է Քաղսի, Սոլակ գյուղերերի և Հրազդան քաղաքի հողատարածքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։