Հո Շի Մինի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հո Շի Մինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետQ97280114?
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և քար
Ներկա վիճակԿանգուն
 Ho Chi Minh Monument Վիքիպահեստում

Հո Շի Մինի հուշարձան (ռուս.՝ Памятник Хо Ши Мину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է վիետնամցի քաղաքական գործիչ Հո Շի Մինին։ Տեղադրվել է նույնանուն հրապարակում՝ քաղաքի Ակադեմիական շրջանում։ Հուշարձանը բացվել է 1990 թվականի մայիսի 18-ին։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատրաստված է բրոնզից և քարից և ներկայացնում է վիետնամցի քաղաքական գործիչ Հո Շի Մինի դիմանկարը խորհրդանշական արևի ֆոնին։ Արևի սկավառակի առջևում տեղադրված է վիետնամցու քանդակը, որը բարձրանում է ծնկած դիրքից։ Արևի սկավառակի հակառակ կողմում արևադարձային ծաղիկներ են և հնդկեղեգի երկու ծառ։ Հորինվածքը տեղադրված է կլոր սալիկի վրա։ Պատվանդանին փորագրված են Հո Շի Մինի բառերը.

Անկախությունից, ազատությունից թանկ ոչինչ չկա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հո Շի Մինի հուշարձան տեղադրվել է 1990 թվականի մայիսի 18-ին նրա պատվին 1969 թվականին անվանակոչված հրապարակում։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վլադիմիր Ցիգալը և ճարտարապետ Ռոման Կանանինը։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մոսկովյան իշխանությունները ցանկանում էին քանդել հուշարձանը[1], ինչն առաջացրեց վիետնամցի դիվանագետների բողոքները, որոնք իրադարձությունների նման զարգացման դեպքում առաջարկում էին հուշարձանը տեղափոխել Մոսկվայում Վիետնամի դեսպանության տարածք[1]։ Ի վերջո, հուշարձանը մնաց իր տեղում։

Կարծիքներ հուշարձանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոն Շի Մինի հուշարձանի մասին կարծիքները տարբեր են։

Որոշ մարդիկ հուշարձանների համար անսովոր արտաքին տեսքի համար այն հեգնանքով անվանում են «թռչող ափսեի հուշարձան»։ Նրանք, ովքեր չգիտեն, թե ով է Հոն Շի Մինը, այն անվանում են «թաթար-մոնղոլական լծի 300-ամյակի հուշարձան»[1]։

Սակայն Վիետնամի ընկերների՝ Վիետնամական պատերազմի ընթացքում Վիետնամում աշխատած խորհրդային ռազմական մասնագետների համար սա մի վայր է, որտեղ նրանք Հո Շի Մինի ծննդյան օրը՝ մայիսի 19-ին, ուղիղ ժամը 10-ին, առանց հրավերի և հիշեցման ամեն տարի հավաքվում են միասին[2]։

Մոսկվայում գտնվող վիետնամցիների համար Հոն Շի Մինի հուշարձանը բավական մեծ ժողովրդականություն է վայելում. արձանը հաճախ են այցելում վիետնամական հարսանիքների մասնակիցները[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայում Հոն Շի Մինի հուշարձանի ստեղծման համար քանդակագործ Վլադիմիր Ցիգալը պարգևատրվել է վիետնամական Բարեկամության շքանշանով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Сквер на площади Хо Ши Мина» (ռուսերեն). Парки Москвы. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  2. Нгуен Данг Фат. «39-я ежегодная встреча военных советников, работавших во Вьетнаме во время войны» (ռուսերեն). Межрегиональная общественная организация ветеранов войны во Вьетнаме. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  3. «Памятник Хо Ши Мину» (ռուսերեն). Департамент культуры города Москвы. 2009 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  4. «Евреи Известные и Неизвестные на Почтовых Марках. Цигаль Владимир Ефимович» (ռուսերեն). shabashkevich.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]