Հունաստանի ֆիլիպինյան դպրոց
Հունաստանի ֆիլիպինյան դպրոց | |
---|---|
Տեսակ | միջազգային դպրոց |
Հիմնադրված է | հունիսի 29, 1999 |
Աշակերտներ | 185 ուսանող (2010 թվականի դրությամբ) |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Vyron Municipality? |
Հասցե | 15 Thimaton Polemou, Kareas Vyronas, Athens, Greece 16233 Athens, Greece |
Հունաստանի ֆիլիպինյան դպրոց կամ Աթենքի ֆիլիպինյան դպրոց և մշակութային ակադեմիա[1] (հուն․՝ Φιλιππίνων Σχολή στην Ελλάδα), միջազգային դպրոց, որը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Ամբելոկիպի շրջանում։
Դպրոցից բացի, Հունաստանի ֆիլիպինյան դպրոցում գործում է նաև մշակութային կենտրոն, որի գործունեությունը վերահսկվում է Հունաստանում Ֆիլիպինների դեսպանատան համապատասխան բաժանմունքի կողմից[2]։
Աթենքի այս դպրոցը միակ ֆիլիպինյան դպրոցն է ոչ միայն Հունաստանի Հանրապետության տարածքում, այլև ամբողջ Եվրոպական Միությունում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծվում էր եվրոպական որևէ երկրի տարածքում բացել ֆիլիպինյան դպրոց։ Դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 1997 թվականի սեպտեմբերի 9-ին և ավարտվել երկու տարի անց՝ 1999 թվականին։ Հունիսի 29-ին տեղի է ունեցել դպրոցի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ ներկա է գտնվել Ֆիլիպինների նախագահը։
Դպրոցի շինարարական ծախսերի մեծ մասը հոգացել են Ֆիլիպինները։ Դպրոցի ստեղծման նախագիծը կազմվել է 1997 թվականին՝ Ֆիլիպինների նախագահի Աթենք կատարած աշխատանքային այցից հետո։ Այն հավատարմագրված է Ֆիլիպինների կրթության դեպարտամենտի կողմից[3]։
Դպրոց հաճախում են ոչ միայն ասիացիներ, այլև տեղացի հույներ։ 2010 թվականի տվյալներով դպրոցում սովորում է 185 ուսանող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Աթենքի ֆիլիպինյան դպրոց և մշակութային ակադեմիա Արխիվացված 2015-09-25 Wayback Machine." Հունաստանում Ֆիլիպինյան կղզիների արտակարգ և լիազոր դեսպանություն, արխիվացված է սեպտեմբերի 24, 2015.
- ↑ "Աթենքի ֆիլիպինյան դպրոցի մշակութային թև Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. Աթենքում Ֆիլիպինների դեսպանատուն
- ↑ "Աշխարհի ֆիլիպինական դպրոցները." Illustrado Magazine. օգոստոսի 27, 2015.