Հույս (ամսագիր, Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հույս (այլ կիրառումներ)

«ՀՈՒՅՍ», ազգային, կրոնական, բարոյական, իմաստասիրական և բանասիրական ամսագիր։ Արմաշի Ս.Աստվածածին վանքի միաբանության հրատարակություն։ Լույս է տեսել 1864-77-ին, Արմաշում, խմբագիր՝ Խ.Աշըքյան։ Տպագրել է կրոնաբարոյախոսական նյութեր, հայ եկեղեցու պատմությանը, ծեսերին ու տոներին, ավանդություններին, կրոնների պատմությանը, հայերի հեթանոսական հավատալիքներին, օտար ազգերի կենցաղին ու սովորություններին նվիրված հոդվածներ, հաղորդումներ։ Զետեղել է նաև բնախոսական-բնագիտական, մանկավարժական, առողջապահական բնույթի նյութեր, բանաստեղծություններ, կենցաղային խորհուրդներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png