Հույները Մոլդովայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հույները Մոլդովայում կազմում են մոտ 3 հազար մարդ[1]։ Մոլդովայի հույների մեծ մասն զբաղվում է գործարարությամբ, երկրում գործում են մոտ 30 հունական ընկերություններ, որոնց երկարատև ներդրումների ծավալը 2003 թվականի հոկտեմբերի տվյալներով կազմել է 5,3 միլիոն դոլար[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Ռումինիայի և Մոլդովայի տարածքում հունական գաղութներ հիմնվել են դեռևս Ք. ա. 7-րդ դարասկզբին։ Հույներն են հիմնադրել հնագույն Գիստրիա և Տոմիս քաղաքները Ք. ա. 5-րդ դարում։ Գաղութները դիմակայեցին դակիական քոչվոր ցեղերի արշավանքներին, սակայն Ք. ա. 1-ին դարում դրանք իրեն հպատակեցրեց դակիական Բուրեբիստա արքան։ Երբ հռոմեացիները նվաճեցին Դակիան, գաղութներնն աստիճանաբար անկում ապրեցին։

Մոլդովայում հունական հասարակության հիմնական մասը կազմում են Օսմանյան կայսրությունից փախած և իրենց պատմական հայրենիքի անկախությունը վերականգնել երազող հույները։ Բեսարաբիայում, որը Ռուսական կայսրության մաս էր, որոշ ժամանակ տեղակայվեց Ֆիլիկի Էթերիա ազատագրական կազմակերպության շտաբը, որը պայքարում էր հանուն թուրքական լծից Հունաստանի ազատագրման համար[2]։ Հունական համայնքը պահպանվեց և՛ Ռուսական կայսրության, և՛ Մոլդովայի՝ Ռումինիայի կազմում հայտնվելու, և՛ Մոլոդվական ԽՍՀ ժամանակներում։ 1897 թվականի մարդահամարի ժամանակ Բեսարաբիայում ապրում էին «2737 հույն, որոնցից գավառներում 1302»։ Մեծ մասն ապրում էր Իզմայիլ, Կագուլ, Քիշնև, Ռենի քաղաքներում[3]։

2012 թվականին Մոլդովայում աղմուկ բարձրացավ պատմության դպրոցական դասագրքերում վիրավորական արտահայտությունների հայտնաբերումով. ոմն Ի. Լոգինով բառացիորեն հայտարարում էր. «Այդ լեհերը, հույները, հայերը, հրեաները իսկական ոչնչություններ են, որոնք կեղտոտել են Քիշնևը», և այս միտքը հայտնվել էր դպրոցական միջին 9-րդ դասարանի պատմության դասագրքի «Ռումինիայի պատմություն։ Ժամանակակից շրջան» բաժնում։ Քաղաքացիների մի խումբը պահանջում էր հանել դպրոցից նման դասագրքերը, իսկ հեղինակներին պատասխանատվության ենթարկել[4]։

Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hellenic Republic: Ministry of Foreign Affairs: Moldova Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
  2. Ekathimerini Newspaper, 2006, (English ed.)(չաշխատող հղում)
  3. Греки в Бессарабии (ռուս.)
  4. «Эти поляки, греки, армяне, евреи — настоящие ничтожества»: в Молдавии подали в суд на авторов учебников истории (ռուս.)
  5. Двойнисюк, Александр. Николаевский рейнджер с молдавскими знаками отличия : статья // Николаевские новости. — 1999. — № 111 (431) (13 сентября). — С. 5. (ռուս.)