Հոտազերծիչներ
Հոտազերծիչներ, տհաճ հոտը թուլացնող կամ վերացնող պատրաստուկներ։ Հոտազերծիչները պարունակում են հոտակլանիչ, բուրավետացնող, մանրէասպան և այլ բաղադրիչներ։ Բնակելի սենյակների, լողասենյակի, խոհանոցի, զուգարանի, հանդիսասրահների համար թողարկում են հատուկ հոտազերծիչներ, որոնք վերացնում են *խոնավության
- ծխախոտի
- տնային կենդանիների հոտը։
Հոտազերծիչներ թողարկում են աերոզոլային փաթեթավորումով, հաբերի, հեղուկ պատրաստուկների տեսքով։ Առանձին խումբ են կազմում անհատական հոտազերծիչներ, որոնք վերացնում են քըրտնահոտը, թարմացնում մաշկը։ Ի տարբերություն քրտնոտությունը՝ նվազեցնող նյութերի, հոտազերծիչները չեն ազդում քրտնաթորության վրա։ Աերոզոլային փաթեթավորմամբ անհատական հոտազերծիչները հարմար են օգտագործման համար, հետք չեն թողնում հագուստի վրա։ Թողարկվում են նաև՝
- բերանը թարմացնող
- ոտքերի մաշկը հոտազերծող
- սնկային հիվանդությունները կանխարգելող հոտազերծիչներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |