Մառլեն Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովսեփյան Մառլենից)
Մառլեն Հովսեփյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1927(1927-11-03)[1]
Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 21, 2004(2004-04-21)[1] (76 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՀԱՊՀ (1950) և Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1967)
Պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակ

Մառլեն Մկրտչի Հովսեփյան (նոյեմբերի 3, 1927(1927-11-03)[1], Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2004(2004-04-21)[1], Երևան, Հայաստան), ռազմական տեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1967), ԽՍՀՄ ՌԾՈւ առաջին կարգի կապիտան (1979):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառլեն Հովսեփյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 3-ին, Դիլիջանում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1952 թվականին՝ Լենինգրադի նավաշինության և սպառազինության ռազմածովային ակադեմիան։ 1955-1958 թվականներին վերաորակավորվել է ականատորպեդային զենքի արտադրման գծով և աշխատել ռազմածովային տեխնիկայի նախագծման ձեռնարկություններում՝ որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող, վարչության պետի տեղակալ։ 1979-1980 թվականներին եղել է ԽՍՀՄ նավաշինական արդյունաբերության նախարարության «Հիդրոսարք» ԿԳՀԻ Սևծովյան մասնաճյուղի բաժանմունքի պետ, 1980-1985 թվականներին՝ Երևանի «Աստրո» Գիտաարտադրական միավորման գլխավոր ճարտարագետ, գլխավոր տնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են ստորջրյա նավատորմի սպառազինության զենքի նոր տեսակների մշակմանն ու ստեղծմանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1987, հատուկ սարքաշինության համար)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т. 3., Ер., "Амарас", 2005, 388 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=11575
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։