Հովհաննես Մեսիայան
Արտաքին տեսք
| Ծնվել է | 1857 |
|---|---|
| Ծննդավայր | Սեբաստիա |
| Մահացել է | 1915/1919 |
| Մահվան վայր | Մելիտինե |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Կոստանդնուպոլսի Օսմանյան դեղագործական վարժարան |
| Մասնագիտություն | բժիշկ |
| Աշխատավայր | դեղատուն |
| Պաշտոն | դեղագործ |
Մեսիայան Հովհաննես (1857, Սեբաստիա, 1915/1919, Մելիտինե), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1857 թվականին, Սեբաստիա նահանգի կենտրոն Սեբաստիա քաղաքում։ Ավարտել է Կոստանդնուպոլսի Օսմանյան դեղագործական վարժարանը։ Սեբաստիայում ունեցել է սեփական դեղատուն և դեղագործ ու բժիշկ աշխատել։ Տեղահանության ժամանակ չի տեղափոխվել, այլ մնացել է քաղաքում։ Վերջին տարագրության ժամանակ տեղափոխվել է Մելիտինե։ 1915 թվականին սպանվել է կամ 1919 թվականին մահացել Մելիտինեում՝ 58/62 տարեկանում։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուժկան Սեբաստիյում (Կարապետ Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիա, Պոսթըն, 1924։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուր քերեն), Ստամբուլ, 2001
- Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազ մողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սե բաստիայի նահանգ, Երևան, 2004։