Հովհաննես Դեմիրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Դեմիրճյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 15, 1975(1975-08-15) (48 տարեկան) կամ մայիսի 18, 1975(1975-05-18)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Հայաստան
Հասակ 176 սանտիմետր
Դիրք պաշտպան

Հովհաննես Դեմիրճյան (օգոստոսի 15, 1975(1975-08-15) կամ մայիսի 18, 1975(1975-05-18)[1], Հայաստան), հայ ֆուտբոլիստ, պաշտպան, մարզիչ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին «Շիրակ» ակումբում, որը հանդես է եկել ԽՍՀՄ երկրորդ լիգայում, որտեղ Գյումրիի թիմի կազմում մասնակցել է 1 հանդիպման։ 1995-2000 թվականներին «Շիրակի» կազմում հանդես է եկել Հայաստանի Բարձրագույն խմբում։ 2000 թվականին տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ պայմանագիր է կնքել Ալչևսկի «Ստալի» հետ։ Իր նորամուտը «Ստալի» մարզաշապիկով նշել է 2001 թվականի մարտի 11-ին Դոնեցկի «Մետալուրգի» դեմ Բարձրագույն լիգայի 14-րդ տուրի տնային խաղում։ Դեմիրճյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 74-րդ րոպեին նրան փոխարինել է Սերգեյ Պոլուշինը[2]։ Հիմնական ֆուտբոլիստ չի դարձել և մրցաշրջանի երկրորդ հատվածում միայն 5 հանդիպում է անցկացրել։ 2001-2002 թվականներին հանդես է եկել Երևանի «Սպարտակում»։ 2003-2004 թվականներին պաշտպանել է «Բանանցի» գույները, իսկ 2005 թվականին՝ «Կոտայքի» գույները։ 2007 թվականին վերադարձել է «Շիրակ», որտեղ 2 տարի անց ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերի 2-ին Նորվեգիայի հավաքականի դեմ 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղում։ Ընդհանուր առմամբ, Դեմիրճյանը հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում։

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-2014 թվականներին եղել է «Շիրակի» երկրորդ թիմի մարզչական շտաբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. ««Сталь» (Алчевск) - «Металлург» (Донецк)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]