Հովհաննես Ավոյան
Ծնվել է | 1903 |
---|---|
Ծննդավայր | Էջմիածին |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | բժիշկ |
Հովհաննես Բագրատի Ավոյան (1903, Էջմիածին -), հայ բժիշկ, մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1924-1931 թվականներին եղել է ուսուցիչ, ապա դպրոցի տնօրեն շրջանի մի քանի գյուղերում։ 1936 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Եղել է ենթաշրջանի բուժտեղամասի վարիչ Ազիզբեկովի շրջանում (1936-1938), գլխավոր բժիշկ՝ Սևանի հիվանդանոցում (1938-1939), օրդինատոր՝ Երևանի մանկաբարձագինեկոլոգիական ինստիտուտում (1939-1941)։
1941 թվականի հունիսին զորակոչվել է բանակ, նշանակվել էվակուհոսպիտալի վիրաբույժ-օրդինատոր, մի քանի ամիս հետո տեղափոխվել է մի այլ էվակուհոսպիտալ։ 1942 թվականին մեկնել է գործող բանակ։ Ծառայել է 151-րդ դիվիզիայի № 228 բուժսանգումարտակում որպես վիրաբույժ (4-րդ Ուկրաինական ռազմաճակատ)։ 1944 թվականի սեպտեմբերին հիվանդացել է, ուղարկվել Երևանի կայազորային հոսպիտալ՝ բուժվելու։ Զորացրվել է (1946) և կրկին աշխատանքի ընդունվել Երևանի մանկաբարձագինեկոլոգիական ինստիտուտում։ 1947 թվականին նշանակվել է Երևանի 4-րդ ծննդատան գլխավոր բժիշկ և աշխատել մինչև 1956 թվականը։ Այնուհետև եղել է կանանց կոնսուլտացիայի վարիչ (1957-1960), 5-րդ ծննդատան բաժնի վարիչ (1965-1980)։
Հովհաննես Ավոյանը վաստակավոր բժիշկ է, առողջապահության գերազանցիկ, շքանշանների ու մեդալների ասպետ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 42-43։