Հովարդ Կարագյոզյան հաստատություն
| Հովարդ Կարագյոզյան հաստատություն | |
|---|---|
| Տեսակ | հասարակական կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1941 |
Հովարդ Կարագյոզյան հաստատություն, հաստատություն, որը Լիբանանում գործում է 1941 թվականից։ 2001 թվականին տարեկան բյուջեն կազմել է 556 հազար դոլար։ Ունի շուրջ 50 հոգանոց անձնակազմ՝ բժիշկներ, բուժքույրեր, ընկերային ծառայողներ եւ այլն։
Խնդիրն է բարելավել մինչև 14 տարեկան հայ պատանիների ֆիզիկական, բարոյական ու հոգեկան վիճակը։ Ունի ընկերա-բժշկական կենտրոն (7 դարմանատներով) Բուրջ Համուդի Նոր Մարաշ թաղամասում և մի մանկաբուժական դարմանատուն՝ Այն ճարում։ Լիբանանի հայկական դպրոցներում հետևում է աշակերտների առողջությանը, թերավարտ հայ երիտասարդների, կանանց և մայրերի համար կանոնավոր կազմակերպում լեզվի, կարի, նկարչության, հարկաշինության, մեքենագրության, առաջին օգնության և այլ դասընթացներ։
Մասնակցել է Բեյրութի արվարձաններից Ֆանար և Ռաուդա թաղամասերում հայերի համար բնակարանների կառուցման աշխատանքներին։