Հովանոցով կինը (նկար, Անրի դը Տուլուզ-Լոտրեկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովանոցով կինըից)
Հովանոցով կինը
ֆր.՝  Femme à l'ombrelle, dite Berthe la Sourde, assise dans le jardin de M. Forest
տեսակգեղանկար
նկարիչԱնրի դը Տուլուզ-Լոտրեկ
տարի1889
բարձրություն76,6
լայնություն57,5
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ
Ծանոթագրություններ

Հովանոցով կինը (Խուլ Բերթան պարոն Ֆորեսթի այգում), Անրի դը Տուլուզ-Լոտրեկի նկարը պետական Էրմիտաժում։

Այս կտավը նկարել է 1889 թվականին և համարվում է «Խուլ Բերթա» մականունով փարիզյան մարմնավաճառների դիմանկարը։ Ուշագրավն այն է, որ մի անհայտ լուսանկարիչ վառ կերպով արտահայտել է նկարի աշխատանքը. այստեղ երևում է նկարիչը, նրա մոդելն ու հստակ նկատելի պատկերը։ Շատ պարզ երևում է, որ չնայած որոշակի գրոտեսկային ոճի պատկերներին, Տուլուզ-Լոտրեկն անթերի ճշգրտությամբ պատկերել է բոլոր մանրամասները՝ իրերը, հագուստը, գլխարկը, աղջիկ դիրքը և նրա դեմքի արտահայտությունը, որոնք լիովին համապատասխանում են նկարի հետ։ Էրմիտաժի արևմտաեվրոպական բաժնի գլխավոր գիտաշխատող արվեստաբանության դոկտոր Ա. Կոստենևիչը այսպես է նկարագրում Բերթային. «Բերթան հագնվել է հանդիսավոր դիմանկարի համար՝ թանկարժեք երկգույն գլխարկ՝ պատրաստված բարակ ծղոտներից, հովանոց, ժանյակից հագուստ։ …Ոչ, Բերթան անկեղծ է և համբերատար կեցվածք էր ընդունել դիմանկարի համար, որը դառնալու էր ամենալավը նրա կյանքում։ Նա անկասկած ցանկանում էր նմանվել աշխարհիկ տիկնոջ, և նրան դա գրեթե հաջողվել է, միայն թե նկարիչը չէր կարող դիմակայել հեգնանքին, թեպետ ոչ չար, ավելի շուտ՝ զգայուն»[1]։

Պատկերը նկարվել է հայտնի փարիզյան լուսանկարիչ Ֆորեսթի այգում, որը Տուլուզ-Լոտրեկի հետ ուներ ընկերական հարաբերություններ։ Լոտրեկը Ֆորեսթից ստացել է թույլտվություն՝ աշխատել այգում այն ժամանակ, երբ իրեն հարմար ու պետք կլինի, նկարում երևում է սարայը, որտեղ Տուլուզ-Լոտրեկը պահում էր իր նկարչական պարագաները։ Այստեղ արվել էին մի քանի նկարներ՝ «Կարմիր մազերով կինը Ֆորեսթի այգում» (1889, մասնավոր հավաքածու), «Ժյուստինա Դիելը Ֆորեսթի այգում» (1889, Օրսե թանգարան), «Դեզիրե Դիոյի դիմանկարը» (1890, Ալբիում Տուլուզ-Լոտրեկի թանգարան), «Ուրախ Դիոն» (1890, Ալբիում Տուլուզ-Լոտրեկի թանգարան), «Ոսկե սաղավարտ» (1890, մասնավոր հավաքածու) և այլն։ Այգին չի պահպանվել, դրա տեղում 1889 թվականին կառուցվել է «Գոմոն» կինոթատրոնը։

Տուլուզ-Լոտրեկը նկարի վրա աշխատելիս։ Անհայտ լուսանկարիչ, 1889 թ. Ալբիում Տուլուզ-Լոտեկի թանգարան

Նկարը առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 1890 թվականին Բրյուսելում կայացած ցուցահանդեսի ժամանակ, այնուհետև վաճառվել է Պոլ Ռոզենբերգի նկարների հետ, այն վաճառվել է հայտնի գերմանացի կոլեկցիոներ Օտտո Քրեբսին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը բռնագրավել են խորհրդային զինվորներին և ԽՍՀՄ-ին ուղարկել որպես փոխհատուցում։ Երկար ժամանակ այն պահվել է Էրմիտաժի պահեստային սենյակներում և ցուցադրվել է միայն 1995 թվականին։ 2001 թվակականից հետո գտնվել է Էրմիտաժի մշտական ցուցադրության մեջ, իսկ 2014 թվականին ցուցադրվել է Սերգեյ Շչուկինի հիշատակի պատկերասրահում և Մորոզովի եղբայրների՝ Գլխավոր շտաբի շենքում (402 սենյակ)[2]։

1890 թվականին Տուլուզ-Լոտրեկը նկարել է Խուլ Բերթայի ևս մեկ դիմանկարը՝ «Սև գլխարկով կինը» (մասնավոր հավաքածուում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Костеневич А. Неведомые шедевры. Французская живопись XIX—XX веков из частных собраний Германии. — Нью-Йорк; Санкт-Петербург: Издательство «Харри Н. Абрамс», 1995. — С. 256.
  2. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал пастелей