Հոնինգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոնինգած մակերևույթ

Հոնինգում (անգլերեն՝ honing), նախապատրաստուկների մակերևույթների վերջնամշակում մանրահատիկ հեսաններ ունեցող հատուկ գործիքով՝ հոնով։

Հոնինգումը կատարվում է հոնինգման մետաղահատ հաստոցով (5-750 մմ տրամագծով անցքերի համար)։ Հաստոցի հոնինգման գլխիկը, բացի պտտական շարժումից, իր առանցքի երկարությամբ կատարում է ետադարձ-համընթաց շարժում։ Մշակվող նախապատրաստուկն անշարժ է։ Հոնինգման հաստոցները լինում են ընդհանուր նշանակման և մասնագիտացված, միաիլ, բազմաիլ, իլերի ուղղաձիգ, հորիզոնական և թեք դիրքով։ Հոնինգումը կիրառվում է գլխավորապես միջանցիկ ու խուլ (սակավ) և աստիճանավոր գլանաձև անցքերի վերջնամշակման համար։ Հոնինգումով ստանում են մինչև 11-րդ դասի մաքրության մակերևույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 545 CC-BY-SA-icon-80x15.png