Հակոն VII թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոն VII թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ
նորվ.՝ Haakon VIIs 100 års Medalje
Haakon VIIs 100-årsmedalje stripe.svg
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տիպ մեդալ
Կարգավիճակ չի շնորհվում
Վիճակագրություն
Պարամետրեր տրամագիծը 28 մմ
Հիմնադրման ամսաթիվ 1972թ.
Պարգևատրման քանակը 231
Հերթականություն
Ավագ պարգև Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ
Կրտսեր պարգև Օլաֆ V թագավորի հուշամեդալ

Հակոն VII թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի Հակոն VII թագավորի 100-ամյակին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ 1972 թ.-ի օգոստոսի 3-ին: Այդ օրվան նվիրված հաստատվեց Հակոն VII թագավորի 100-ամյակին նվիրված հուշամեդալ: Մեդալը նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին և նորվեգական դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից: Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը: Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «HAAKON 7 NORGES KONGE»:

Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Հակոն VII թագավորի թագադրումը:

Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին:

Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական արծաթե սալիկով: Սալիկի վրա գրված է «1872-1972»[2][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Norske dekorasjoner», Kongehuset. Lest 8. november 2015. (նորվեգերեն)
  2. Cole, Howard N: Coronation and Royal Commemorative Medals 1887-1977, London: J. B. Hayward & Son, 1977, s. 67. ISBN 0903754118.
  3. Jf. Heder og ære. Nasjonale og internasjonale dekorasjoner brukt i Norge, bilag til Forsvarets Forum, nr. 5, 2012, Oslo: Forsvarets Forum / Forsvarets Veterantjeneste, 2012, s. 22–23.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]