Jump to content

Հնակենսաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնակենսաբանությունը (անգլ. archaeobiology կամ palaeoethnobiology) գիտություն է անցյալ դարաշրջանների մարդու և նրա գործունեության հետ առնչված կենդանի օրգանիզմների մասին։ Ի տարբերություն հնէակենսաբանության (անգլ. palaeontology), որի ուսումնասիրության առարկա են հանդիսանում բոլոր անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների կենդանի օրգանիզմները և որի մի ճյուղն է հանդիսանում նաև հնակենսաբանությունը, ժամանակագրորեն վերջինիս հետազոտության ոլորտն ընդգրկում է միայն չորրորդական ժամանակաշրջանը (այսինքն, երբ մարդն արդեն գոյություն է ունեցել)։ Հնակենսաբանության հիմնական ճյուղերն են հնաբուսաբանությունը և հնակենդանաբանությունը։ Ֆիզիկական մարդաբանությունը ևս հնակենսաբանության ճյուղերից է։