Հնազանդ (անձնանուն)
Արտաքին տեսք
Հնազանդ Հնազանդ | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Նշանակություն | հնազանդ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Հնազանդ» սկսվող էջեր |
Հնազանդ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն հնազանդ բառից։ Հիշատակված է 14-17-րդ դարերում[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հնազանդ, դուստր Սեթի, գնեց մի Ավետարան, կազմել տվեց Սեթ աբեղային և 1404 թվականին նվիրեց Խայիք գյուղի (Երզնկա) եկեղեցու Գրիգոր երեցին[2][3]։
- Հնազանդ, դուստր Ջանիբեկի, քույր Բաղիշեցի Կիրակոս երեցի Ջօշկանց կամ Հաբջօշենց, ով ընդօրինակեց մի Ճառընտիր 1467 թվականին[4]։
- Խազանդ ձևով հիշատակված է 1628 թվականին[5]։