Հյուսիսային ապահովագրական ընկերության շենքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային ապահովագրական ընկերության շենքեր
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Ճարտարապետական ոճՆեոդասականություն և նեոդասականություն
Հիմնադրված է1911
ՃարտարապետԻվան Ռերբերգ, Մարիան Պերետյատկովիչ, Վյաչեսլավ Օլտարժևսկի և Իլյա Գոլոսով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Տեսքը վերևից

Հյուսիսային ապահովագրական ընկերության շենքեր (ռուս.՝ Здания Северного страхового общества), երկու շենքերի համակառույց Մոսկվայի կենտրոնում (Իլյինկա փողոց, տուն 21-23)։ Կառուցվել է 1910-1911 թվականներին Հյուսիսային ապահովագրական ընկերության համար[2]։ Շենքերն ունեն մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին Հյուսիսային ապահովագրական ընկերությունը զբաղեցրել է Օռլովի-Դավիդովի տունը Նիկոլյան փողոցում։ 1900 թվականին որոշվել է ընկերության համար կառուցել եկամտաբեր տների համալիր, որտեղ պետք է տեղակայված լինեին գրասենյակներ, առևտրային և պահեստային տարածքներ։ Այդ նպատակով ձեռք էր բերվել հողակտոր Նոր հրապարակում` Կիտայ-գորոդի պատի հետնամասում։ Հայտարարվել է ճարտարապետական մրցույթ, որին մասնակցել է 22 նախագիծ։ Առաջին տեղը զբաղեցրել է ճարտարապետներ Իվան Ռերբերգի, Մարիան Պերետյատկովիչի, Վյաչեսլավ Օլտարժևսկու և Իլյա Գոլոսովի նախագիծը[4]։

Երկու մասնաշենքերից բաղկացած համակառույցը օրգանապես ներգծվեց շրջակա կառույցների մեջ։ Համալիրի արևելյան մասի ճարտարապետության վրա ազդել է Նիկողայոս Հրաշագործի «Մեծ խաչ» եկեղեցու և Կիտայ-գորոդի Իլյինսկի դարպասի հարևանությունը։ Արևմտյան մասնաշենքի դեպի Իլյինկա դուրս եկող թևն ավարտվում է ժամացույցով աշտարակով, իսկ արևելյանը` հզոր նեոդասական ռոտոնդայով, որը հակադրվում է աշտարակին։ Հինգհարկանի շենքերն ունեն մեծ քառակուսի գրասենյակային պատուհաններ։ Ռոտոնդայի գմբեթի տակ փոքր պատուհանների երկու գոտի է` վերևում կիսաշրջանաձև, իսկ նրանց տակ` քառակուսի[4]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Հյուսիսային ապահովագրական ընկերությունը լուծարվել է։ 1930-ական թվականներին շենքերում տեղակայված էին արտաքին առևտրի կոմիսարիատը, արվեստի գործերով և բարձրագույն դպրոցի գործերով կոմիտեները։ 1990-ական թվականների սկզբին շենքերը զբաղեցրել են կուսակցական վերահսկողության կոմիտեն և «Մոսկովսկի ռաբոչի» հրատարակչությունը[4]։ Այնուհետև 1992-2008 թվականներին այստեղ տեղակայված էր Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանը։ Ներկայումս արևելյան մասնաշենքը զբաղեցնում է ՌԴ նախագահի աշխատակազմի ընդունարանը, իսկ արևմտյանը` ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]