Հմայակ Տեր-Մանվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Տեր-Մանվելյան
Ազգությունհայ
Մասնագիտությունդեղագործ

Հմայակ Տեր-Մանվելյան, հայ դեղագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե­ղա­գոր­ծա­կան կրթու­թյուն է ու­նե­ցել և դե­ղա­գործ աշ­խա­տել։

1915 թվականի ապ­րի­լի 21-ին՝ երեք­շաբ­թի երե­կո­յան, Խարբերդի նահանգի Դերսիմի գավառի Չմշկածագ ավա­նի շու­կա­յում թուրք ոս­տի­կան­նե­րը կա­տա­րել են առա­ջին ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը՝ կա­ռա­վար­չին այ­ցե­լե­լու խա­բե­ու­թյամբ։ Կա­ռա­վար­չա­տուն (սե­րայ) են գնա­ցել 9 հո­գի, որոնց թվում՝ Հմա­յա­կը։ Նրանց բո­լո­րին ձեր­բա­կա­լել են ու բան­տար­կել։ Դրա­նից հե­տո էլի շա­տե­րին են ձեր­բա­կա­լել։ Սա­կայն Հմա­յա­կին որոշ ժա­մա­նակ անց ազատ են ար­ձա­կել, քա­նի որ նրա հա­մար միջ­նոր­դել է մի հան­րա­ծա­նոթ թուրք, որի հա­մար նա ժա­մա­նա­կին դեղ էր պատ­րաս­տել։ Իսկ մյուս­նե­րը գնա­ցին ու այ­լևս չվե­րա­դար­ձան… Նրանց սկզբում բան­տարկել են կա­ռա­վար­չու­թյան շեն­քում, ապա՝ տե­ղա­փո­խել Վե­րին թա­ղի Ալի բե­յի և Օս­ման աղա­յի տնե­րի տակ և օրուգի­շեր դա­ժա­նո­րեն ծե­ծե­լով ու կտտանք­նե­րի են­թար­կե­լով՝ սպա­նել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղա­զա­րե­ան Հ., Պատ­մա­գիրք Չմշկա­ծա­գի, Պէյ­րութ, 1971։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։