Jump to content

Հիրուդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիրուդին (լատ. hirudo-տզրուկ), արյան մակարդումը դանդաղեցնող նյութ։ Արտադրվում է բժշկական տզրուկների (Hirudomedicinalis) թքագեղձերից։ Պոլիպեպտիդ է, մոլեկուլային զանգվածը՝ մոտ 20 000։ Արյան ֆերմենտի՝ թրոմբինի հետ Հիրուդին առաջացնում է միացություն և կանխում ֆիբրինի գոյացումը։ Կիրառվում է կենդանիների վրա կատարվող ֆիզիոլոգիական ֆորձերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 427
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրուդին» հոդվածին։