Հիպերպիրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպերպիրոն (հուն․՝ νόμισμα ὑπέρπυρον), բյուզանդական ոսկե մետաղադրամ, որն օգտագործվում էր ուշ միջնադարում։ Այն փոխարինեց սոլիդուսին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուիլ Ա Կոմնենոսի (1143-80 թթ.) հիպերպիրոնը:

Բյուզանդական կայսրության ավանդական ոսկե մետաղադրամը սոլիդուսն էր կամ նոմիսման։ Վերջինիս քաշը 24 կարատ էր և այն գոյատևեց գրեթե 7 դար։ Սակայն 1030-ական թվականներից սկսած սլոիդուսը գնալով արժեզրկվում էր, իսկ 1080-ական թվականներին ռազմական պարտությունների և քաղաքացիական պատերազմների հետևանքով, դրանում ոսկու պարունակությունը համարյա հավասար էր զրոյի[1]։ Այդ իսկ պատճառով 1092 թվականին Ալեքսիոս Ա Կոմնենոս կայսրը (1081–1118 թթ.) վերափոխեց բյուզանդական մետղադրամներն ու մտցրեց լրիվ նորը՝ հիպերպիրոնը (նշաանկում է "գեր զարգացած")։ Այն ուներ նույն քաշը ինչ որ սոլիդուսը (4.45 գրամ), սակայն պարունակում էր ավելի քիչ քանակությամբ ոսկի (20.5 կարատ 24-ի փոխարեն)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրիերսոն 1999, էջ. 10
  2. Գրիերսոն 1999, էջ. 11; Կաժդան 1991, էջ. 964

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grierson, Philip (1999). Byzantine Coinage. Washington, DC: Dumbarton Oaks. ISBN 978-0-88402-274-9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  • Kazhdan, Alexander, ed. (1991). The Oxford Dictionary of Byzantium. New York and Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-504652-6.