Հիշողության հարատևության քայքայումը
Արտաքին տեսք
Հիշողության հարատևության քայքայումը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1952—1954 |
բարձրություն | 25,4 |
լայնություն | 33 |
նյութ | կտավ,յուղանկար |
գտնվում է | Սալվադոր Դալիի թանգարան[1] |
հավաքածու | Սալվադոր Դալիի թանգարան |
Ծանոթագրություններ |
«Հիշողության հարատևության քայքայումը», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը՝ ստեղծված 1952-1954 թվականներին։ Գտնվում է Սենթ Փիթերսբերգի Սալվադոր Դալիի թանգարանում։
Նկարի մասին տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դալին վերափոխում է իր հանրահայտ «Հիշողության հարատևությունը» «ատոմային միստիցիզմի» ոգով։ «Հարատևությունը և «քայքայումը» թվում են փոխբացառող հասկացություններ, սակայն ոչ Դալիի «պարանոիդալ-ծայրահեղ» աշխարհայացքում։ Փափուկ ժամատախտակները, իրականում, դանդաղ թափվում են, սակայն նրանց շրջապատող աշխարհը հաստոցային ճշգրտությամբ կտրատված է ճիշտ բլոկների, ռնգեղջյուրների ուղղված եղջյուրները ակնարկում են այդ կենդանիների հետ կապված մաթեմատիկական հրաշքները։ Բեմի մեծ մասը գտնվում է ջրի տակ, որը նկարիչը ստիպում է կախվել ճյուղից։ Դալիի մյուս նկարներում այն կարելի է բարձրացնել ինչպես սավանը, որպեսզի տեսանելի լինի հատակը։ Ներքևում՝ ձկան տակ, ընկած է թափանցիկ, գրեթե չանհետացող ինքնանկար գլուխը, որն առկա է Դալիի՝ 1920-ական թվականների վերջի և 1930-ական թվականների սկզբի շատ աշխատանքներում[2].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://archive.thedali.org/mwebcgi/mweb.exe?request=record;id=1652;type=101
- ↑ «Распад постоянства памяти». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիշողության հարատևության քայքայումը Արխիվացված 2010-02-25 Wayback Machine(անգլ.) Սալվադոր Դալիի աշխատանքների պատկերասրահում