Jump to content

Հին աշտարակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին աշտարակը
ռուս.՝ Старая башня
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԱլեքսեյ Տոլստոյ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1908
Հրատարակվել է1908

«Հին աշտարակը» (ռուս.՝ «Старая башня»), ռուս գրող Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյի պատմվածքը, որը գրվել է 1908 թվականին։ Ալեքսեյ Տոլստոյի առաջին պատմվածքն է[1]։

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է «Նիվա» ամսագրում 1908 թվականի մայիսի 21-ին։ Նոր խմբագրությամբ պատմվածքն ընդգրկվել է «Գամայուն» ժողովածուում (1911, հրատարակվել է Սեմիրեչենսկի մարզում երկրաշարժից տուժածների օգտին)։ Այս հրատարակության մեջ պատմվածքի ավարտը վերափոխվել է, ինչի նպատակը եղել է եզրափակչի իրատեսական դարձնելն էր[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինժեներ Բուբնովի մոտ հավաքվել են հյուրեր։ Խնջույքի ժամանակ Բուբնովը պատմում է այն մասին, թե ինչպես է մահացել տեղի գործարանի նախկին սեփականատերը։ Այդ օրը իշխան Պիշկովը (գործարանի սեփականատերը) կազմակերպել է հերթական խնջույքը աշխատողների և հասարակ ժողովրդի համար։ Մոտակայքում՝ լճի մեջտեղում, կար աշտարակ, որը կառուցվել էր բաշկիրների արշավանքների ժամանակ և նախատեսված էր դրանցից պաշտպանվելու համար։ Երբ իշխան Պիշկովը սկսում է պարել, ուժեղ քամի է փչում լճի կողմից, և աշտարակի ժամացույցը հանկարծ զարկում է։ Իշխանը կանգ է առնում, գլուխը շարժում և մեռած ընկնում։ Այդ ժամանակից ի վեր ժամացույցը այլևս չեն լարել, սակայն ամեն անգամ, երբ դժբախտություն է սպասվում, ժամացույցը զարկում է ուղիղ երեք անգամ։

Ուսուցիչ Լյալինան, լսելով այս պատմությունը, վախենում է, մյուսները ցնցվում են։ Միայն նոր ժամանած ինժեներ Տրուբան լուրջ չի ընդունում է այս պատմությունը և ասում է, որ հաջորդ օրը կգնա այնտեղ և կստուգի, թե արդյոք աշտարակի վրա ուրվականներ կան։ Լյալինան, որը սիրահարված էր Տրուբային, խնդրում է նրան հրաժարվել այդ մտիքց։ Նրան սիրահարված էր տեխնիկ Պետրովը, որը հոգու խորքում ատում էր խողովակը։

Հաջորդ օրը Տրուբան թափառում էր գրեթե դատարկ գործարանում։ Վարպետներից մեկը նրան բացատրել է, որ գիշերը աշտարակի ժամացույցը երեք անգամ զարկել է, մարդիկ վախեցել են և չեն ուզում աշխատել։ Երբ երեկոյան ժամացույցի զանգը կրկին երեք անգամ հնչում է, Տրուբան վերջապես որոշում է գնալ աշտարակի մոտ և հանել զանգը։ Բուբնովն ու Լյալինան մնում են սպասելու նրան։ Տրուբան վերցնում է նավակը և հասնում է այն կղզին, որի վրա կանգնած է աշտարակը։ Նա մտնում է աշտարակ և տեսնում, որ ինչ-որ մեկը լարել է ժամացույցը, որի ճոճանակն անխոնջ աշխատում էր։ Տրուբան մոմը դնում է սեղանին և սկսում է հանել զանգի պտուտակները։ Այդ պահին մոմը մարում է, և ինչ-որ մեկի ամուր ձեռքերը հետևից բռնում են Տրուբային և սեղմում վանդակաճաղին։ Տրուբան, փորձելով ազատվել, ուժեղ սեղմվում է վանդակաճաղն, այն ճռճռում է, և նա ընկնում է քարերի վրա։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլստոյը պատմությունը գրելու համար ոգեշնչվել է, երբ եղել է Ուրալի Նևյանսկի մետալուրգիական գործարանում։ Գործարանում Տոլստոյը պրակտիկա է անցել 1905 թվականի մայիսին տեխնոլոգիական ինստիտուտի 4-րդ կուրսն ավարտելուց հետո[2]։ Այդ ժամանակ Ռուսաստանում տարածվել է գործադուլների և բոյկոտի ալիք, և այդ գործարանը նույնպես զերծ չի մնացել։ Այս ֆոնի վրա ծավալվում են պատմվածքի գործողությունները։

Ժամացույցի զարկը, որը գործարանի աշխատողների գործադուլի պատճառն է, խորհրդանիշ է, որն արտացոլում է երկրում իրական անհանգստությունների պատճառը[2]։ Նույն խորհրդանիշը Տրուբայի առեղծվածային մահն է, ով փորձում է հանել զանգը՝ մարդկանց վախի պատճառը։

Պատմության 1911 թվականի վերանայված տարբերակում պարզվում է, որ դա տեխնիկ Պետրովն է, որը խանդի պատճառով սպանում է Տրուբային[2]։ Հատկապես ընդգծվում է Պետրովի ատելությունը իր հաջողակ մրցակցի նկատմամբ։ Պատմության առաջին տարբերակում Պետրովի դերը սահմանափակվում էր միայն ինժեների նկատմամբ զայրույթով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Толстой, Алексей Николаевич». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Алексей Николаевич Толстой Собрание сочинений. — М.: Государственное издательство художественной литературы, 1958. — Т. 1. — С. 65-75, 599-600. — 628 с.