Հիմնաշրջում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնաշրջում, պլանտաժ (ֆրանսերեն, լատիներեն - տնկում եմ), հատուկ գութաններով հողի խորը, մինչև 75 սմ ավելի, մշակում։ Կիրառվում է խաղողի և պտղատու այգիների, տնկարանների, անտառաշերտերի ստեղծման ժամանակ։ Ըստ գործածվող գութանների բնույթի և աշխատանքի տեխնոլոգիայի՝ տարբերում են հիմնաշրջման հետևյալ ձևերը. միաշերտ (օգտագործվում է սովորական գութան), երկշերտ կամ եռաշերտ։ Երկրորդ դեպքում հողի խորը մշակումը չի զուգակցվում առանձին շերտերի վերադասավորմամբ, քանի որ խոփի կտրած ու փխրեցրած ստորին շերտը ակոսի հատակին, իսկ վերինը շրջվում և նորից ծածկում է այն։ Հողի շերտերի փոխադարձ վերադասավորումն իրագործվում է տարբեր հարթությունների վրա տեղակայված հարկային (հիմնաշրջման) գութաններով։ Հիմնաշրջման ժամանակ հողը մաքրվում է քարերից, կոճերից, հնարավորություն է ստեղծվում ամբողջ խորությամբ հիմնաշրջված հող մտցնել օրգանական և հանքային պարարտանյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 409