Հիլարի Գոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլարի Գոնգ
Քաղաքացիությունը  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1998(1998-10-10)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Նիգերիա
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Հիլարի Գոնգ Չուկվա (անգլ.՝ Hilary Gong Chukwah, հոկտեմբերի 10, 1998(1998-10-10)[1], Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, հայկական «Արարատ-Արմենիա» ակումբի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլարին «ԳԲՍ Ակադեմի» ակումբի սան է։

2017 թվականի սկզբում հարձակվողը պայմանագիր է կնքել Սլովակիայի «Տրենչինի» հետ։ Նոր ակումբում իր նորամուտը եղել է ապրիլի 22-ին «Ռուժոմբերկոմ»-ի խաղի ժամանակ[2]։ Մայիսի 7-ին Հիլարին խփել է իր առաջին գոլը խաղի ժամանակ[3]։

2017 թվականի հունիսի 29-ին նիգերիացին եվրագավաթներում նորամուտը նշել է Քութայիսի «Տորպեդոյի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի խաղում[4]։ Մեկ շաբաթ անց պատասխան խաղում Հիլարին աչքի է ընկել երկու գոլով[5]։

2018 թվականի հուլիսին տեղափոխվել է հոլանդական «Վիտես»՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[6]։

2022 թվականի մարտին մինչև տարեվերջ պայմանագիր է կնքել նորվեգական «Հեուգեսունդ» ակումբի հետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «TRENČÍN VS. RUŽOMBEROK 2-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին.
  3. «TRENČÍN VS. SPARTAK TRNAVA 3-4» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին.
  4. «TRENČÍN VS. TORPEDO KUTAISI 5-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին.
  5. «TORPEDO KUTAISI VS. TRENČÍN 0-3» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Gong tekent vierjarig contract» (հոլանդերեն). vitesse.nl. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  7. «Hilary Gong til FK Haugesund» (նորվեգերեն). fkh.no. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]