Հիդրավլիկական մամլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիդրավլիկական մամլիչ, նյութերը ճնշմամբ մշակելու ստատիկ գործողության մեքենա, որի էներգակիրը 20—45 ՄՊա (200—450 կգ/սմ2) ճնշման տակ գտնվող հեղուկն է։ Առաջին անգամ օգտագործվել է XVIII դ. վերջին-XIX դ. սկզբին։ Հիդրավլիկական մամլիչով կատարում են կռում, դրոշմում, մամլում և դարբնոցա-մամլիչային արտադրության այլ գործողություններ։ Օգտագործում են նաև տաշեղի բրիկետացման և նյութերի խտացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 389 CC-BY-SA-icon-80x15.png