Հեքիաթ աքլորի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեքիաթ աքլորի մասին, ֆրանսիական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի աքլորի մասին, որն ամեն անգամ հավերին տանում էր արածացնելու։ Նա մի անգամ տուն վերադառնալիս գտնում է ոսկիներով լի քսակ։ Այդ քսակը նրա ձեռքից վերցնում է մի մարդ և որքան էլ աքլորը հետ է պահանջում իր քսակը, մարդն այն հետ չի տալիս[1]։ Աքլորը բարձրաձայնում է և մարդը սպառնում է, որ կսպանի նրան։ Աքլորը ձեռնունայն տուն վերադառնալիս մտածում է վրեժ լուծել։ Նա իր հետ է վերցնում գայլին, աղվեսին, մեղուներին, բոռերին և հոսող գետին։ Հասնում է այդ մարդու տուն, նորից է բարձրաձայնում և մարդը դուրս է գալիս։ Մարդն աքլորին մի քանի տանջող հանձնարարություններ է տալիս. նրան օգնության են գալիս գայլը, աղվեսը, մեղուները, բոռերը և հոսող գետը։ Երբ մարդը տեսնում է, որ աքլորը կարողանում է ամեն ինչ անել, նրան բաց է թողնում և քսակն էլ տալիս է աքլորին։ Աքլորը քսակը ձեռքին հետ է վերադառնում իր հավերի մոտ[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարոն դ՛Արգլանդ
  • Աքլոր
  • Հավեր
  • Գայլ
  • Աղվես
  • Գետ
  • Մեղուներ
  • Բոռեր

Աքլորի կերպարն այլ հեքիաթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարամիտ աքլորի կերպարը հանդիպում է շատ տարբեր ժողովուրդների հեքիաթներում։ Հայկական հեքիաթներից ամենահայտնին Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորն» է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրանսիական հեքիաթներ, կազմող` Ա. Գաբրիելյան, Երևան, 2015, էջ 37
  2. Նույն տեղում, էջ 41
  3. Հովհաննես Թումանյան, «Անհաղթ աքլորը»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]