Հերոսուհին (ֆիլմ, 1973)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերոսուհին
ԵրկիրՀոնկոնգ[1]
Ժանրդրամա[2]
Թվական1973
Լեզուդասական չինարեն
ՌեժիսորԼո Վեյ
ՊրոդյուսերՌեյմոնդ Չոու
ԴերակատարներՉժեն Պեյ Պեյ
ԿինոընկերությունOrange Sky Golden Harvest

Հերոսուհին կամ «Միայն խիզախները» (չին. 鐵娃, պինյին Tiě wá), ռեժիսոր Լո Վեյի մարտաֆիլմը, որը հրապարակվել է 1973 թվականին։ Այս ֆիլմում փոքրիկ դեր է խաղացել Ջեկի Չանը[3]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի Հանրապետության առաջին տարիներին գեներալ Յուան Սայհոյը հայտարարել է իրեն Չինաստանի կայսր և ի ամոթ չին ժողովրդի, ստորագրել է պայմանագիր Ճապոնիայի գերիշխանւթյան մասին Չինաստանի հյուսիսային շրջաններում։ Երիտասարդ ուսանողները չինացի հայրենասերները այդ պայմանագրի դեմ հանդես եկան։ Չոյը՝ երիտասարդ լիդեր ուսանողը, ձերբակալվել է Լույի կողմից, ով պեկինյան անվտանգության բյուրոյի առաջնորդ էր։ Ըստ ծրագրի, Չոյին պետք է օգներ իր քույրը։ Բայց իր իրական քույրը մահացավ։ Մի այլ աղջիկ՝ Սյու Ինը, ով արտաքինով շատ նման էր մահացածին, կամավոր առաջարկում է կատարել նրա դերը։ Սյու Ինին հաջողվում է իմանալ գաղտնի բանտի գտնվելու վայրը այն բանից հետո, երբ Լույը իրեն աշխատանքի է վերցնում։ Լույը տանում է նրան ապստամբների մահապատժի վայրը։ Շոկի մեջ լինելով մայրերից և ուսանողներից՝ Սյու Ինը բացահյտում է իր ինքնությունը Լույի հետ պայքարում։ Մենամարտի ժամանակ Լույը ասում է, որ Չոյը բանտարկված է Ճապոնիայի հյուպատոսությունում։ Սյու Ինը գնում է հյուպատոսարան, որտեղ փրկում է Չոյին իր սեփական կյանքի գնով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժեն Պեյպեյ Սյու Ին
Օու Վեյ Լույ, անվտանգության ծառայության ղեկավար
Տյան Ցզյուն Չոյ, հեղափոխական
Լո Վեյ Լույի ղեկավար
Դզյո Սիսիդո Ճապոնացի հյուպատոս
Խան Ինցզե մարդասպան
Սուն Լան Լույի սպա
Սոմենա Լյուկիո ճապոնացի թիկնապահ
Յուան Կույ ճապոնացի (էպիզոդում)
Ջեկի Չան ճապոնացի (էպիզոդում)
Յուան Խուա ճապոնացի (էպիզոդում)

Անձնակազմը և տեխնիկական տվյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոընկերության։ Golden Harvest
  • Պրոդյուսեր։ Ռեյմոնդ Չոու
  • Ռեժիսոր։ Լո Վեյ
  • Ռեժիսորական անձնակազմ։ Լո Վեյ, Խան Ինցզե, Ու Շի, Էր Ցյուն
  • Օպերատոր։ Չեն Ցինցյույ
  • Դիմահարդար։ Չեն Գոսյուն
  • Մոնտաժոր։ Չժան Յաոցզուն
  • Լեզու։ պուտունհուա
  • Տևողությունը։ 89 րոպե

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.imdb.com/title/tt0066790/
  3. Страница фильма Արխիվացված 2018-02-13 Wayback Machine(անգլ.) на сайте Hong Kong Movie DataBase.