Հերիքնազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերիքնազ
Հերիքնազ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունհերիք ինչքան նազ ես անում
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերՀերիք
Կապված հոդվածներ«Հերիքնազ» սկսվող էջեր

Հերիքնազ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն հերիք և նազ բառերից։ Նշանակում է «հերիք ինչքան նազ ես անում»։ Սկսել է գործածվել 17-րդ դարից։ Անվան կրճատ տարբերակն է՝ Հերիք[1]։

Հ. Աճառյանը այս անձնանունը ստուգաբանել է որ­պես «հերիք ինչքան նազ ես անում» բառակապակցության ամ­փոփ­ված ձև, սակայն այլ վարկածի համաձայն՝ անվան նախաձև կարող էր լինել Հիրիկնազ («հիրիկ ծաղկի նազանք ունեցող») ձևը, մանավանդ, որ հայկական անձնանունների շարքում կա նաև Հիրիկ անունը։ Իսկ «նազ» ածանցով կազմված ոչ միայն հայկական, այլև իրանական բազմաթիվ անուններ բացառապես ունեն նույնանման կազմություն՝ Արեգնազ («արևի նազանք ունեցող»), Սալվինազ («նոճու նազանք ունեցող»), Գոլնազ («վարդի նազանք ունեցող»), Մահինազ («լուսնիի նազանք ունեցող»), Փարինազ («փերու նազանք ունեցող») և այլն։ Ուստի, Հերքնազ ձևը կարելի է դիտել որպես նախնական Հիրիկնազ ձևի ժողովրդական ստուգաբանություն։ (Ա. Վարդանեան, Հերիքնազ անձնանուան ստուգաբանութիւնը, «Հանդէս ամսօրեայ» հայագիտական հանդէս, Վիեննա, 2023, 1-12։ Ա. Վարդանյան, Մի շարք անձնանունների բարբառային ձևերի ստուգաբանությունը, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2019)։

Հնագույն հիշատակությունն է 1653 թվականը[2], որից հետո՝ 1744[3], 1749[4], 1717[5] և անթվական մի հիշատակարանում, որ գրված է 1501 թվականից ուշ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 86 — 742 էջ։
  2. Ձեռագիր Ագուլիս=Արրտ․ 1911, 563
  3. Սմբատեանց, Երնջակ 250
  4. Ձեռագիր Վենետիկ Ա․ 450
  5. Արցախ 81
  6. Ձեռագիր Նոր Բայազետ 4 ա