Jump to content

Հետերիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետերիզմ (հունարեն՝ έταιρα/հետերա՝ «ընկերուհի», «սիրուհի», բառից), հասկացություն, որ փորձ է արել գիտության մեջ մտցնել շվեյցարացի մարդաբան Յոհան Յակոբ Բախոֆենը՝ սեռերի միջև նախնական համակեցության ձևը, չկարգավորված սեռական հարաբերություններն ու դրան փոխարինող խմբամուսնությունը բնորոշելու համար (ժամանակակից գիտության մեջ օգտագործվում է խառնամուսնություն հասկացությունը)։ Հետերիզմն այժմ գործածվում է միայն որոշ ժողովուրդների մեջ պահպանված խմբամուսնության վերապրուկներ արտահայտելու համար (կնոջ ամուսնությունից առաջ նրա վրա առանձին անձանց ունեցած իրավունք, հյուրի իրավունք տանտիրոջ կնոջ կամ աղջկա վրա և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 372