Հետահար մուրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետահար մուրճ

Հետահար մուրճ կամ հանքահատ մուրճ, հարվածային գործողության ձեռքի մեխանիկական գործիք։ Օգտագործվում է միջին կարծրություն ունեցող նյութերի փխրունացնելու և կոտրելու նպատակով, օրինակ՝ նստվածքային ապարի, ասֆալտի, բետոնային կառուցվածքների և այլն:

Հաղորդակի տեսակով տարբերակում են՝

• օդի ճնշմամբ գորքող (օդաճնշական), ճնշակից եկող օդը աշխատանքի է դնում հաղորդակը

• էլեկտրական, էլեկտրական էներգիան վերափոխելով մեխանիկականի

• բենզինային, մուրճի պատյանի մեջ գտնվող ներքին այրման շարժիչի օգտագործմամբ

• հիդրավլիկ, հեղուկի ճնշմամբ գործող: Հանքահատ մուրճի առաջին հաստոցային տարբերակի գյուտը արել է իտալացի ինժեներ Ժերմեն Սոմեյեն (Germain Sommeiller)1850-ականների վերջին:

Օդաճնշական հաղորդակի գործողության սկզբունքը

Մեծ տարածում ունի խտացված օդով (4-5 կգ/սմ2 ճնշմամբ) աշխատող հետահար մուրճը։ Աշխատանքի սկզբունքն այն է, որ մխոց-զարկանը կատարելով ետադարձ-համընթաց շարժում՝ մեկ րոպեում 1300-1500 հարված է հասցնում տեգին, ստիպելով նրան խրվել ապարի մեջ և քայքայել այն։ Տարբերում են թեթև (5-7 կգ), միջին (7-10 կգ) և ծանր (10-13 կգ) հետահար մուրճեր։

Ժերման Սոմեյեի ապար հորատող օդաճնշական մեքենան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 371 CC-BY-SA-icon-80x15.png