Հենոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հենոց, մեքենայի հիմնական, որպես կանոն, անշարժ մաս, որի վրա տեղակայում և որի վրայով տեղաշարժվում են մեքենայի մյուս հանգույցները։ Հանգույցների տեղաշարժման համար կան ուղղորդիչներ։ Հենոցն իր վրա է կրում մեքենայի դետալների ու հանգույցների ճիգերը, ամրակապվում է հիմքին։ Զուլում են թուջից կամ ստանում (սակավ) ցածրածխածնային պողպատների եռակցումով։ Ունի բարդ, հաճախարկղի ձև, միջնորմերով, կողերով և պատուհաններով։ Խոշոր հենոցները կազմովի են։ Առավել բնորոշ են մետաղահատ հաստոցների և մամլիչների հենոցները։ Հենոցներին ներկայացվող հիմնական պահանջներն են՝ ուղղորդիչների մեծ կոշտությունը, թրթռակայունությունը, ճշգրտությունը և մաշակայունությունը։