Հենապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենապատ Վերին Անտառայինը Սարալանջի փողոցի հատման աջակողմյան հատվածում

Հենապատ, իր հետևում գտնվող գրունտի զանգվածը փլուզումից պահող կոնստրուկցիա։ Հենապատերը կիրառվում են հիդրոտեխնիկական, ճանապարհային, արդիական և քաղաքացիական շինարարությունում։ Հենապատներն առավել տարածված են հիդրոտեխնիկայում շինարարությունում (առափնյա փողոցներ, նավամատույցներ, ջրարգելակների խցեր, ջրանկումներ)։ Հենապատերի համար որպես շինանյութ օգտագործում են բնական քար, բետոն, երկաթբետոն, հազվադեպ՝ մետաղ և փայտ։ Հենապատի լայնական հատվածքի չափերը և պրոֆիլը որոշում են սահքի նկատմամբ հենապատի ամրության և կայունության հաշվարկի հիման վրա։ Հենապատը, որի կայունությունը ապահովվում է իր սեփական զանգվածով, կոչվում է զանգվածային։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 352