Հել Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հել Մարգարյան
Hal Markarian
Ծնվել է1929(1929)
Մահացել է2012(2012)
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունավիակոնստրուկտոր
ԱշխատանքB-2 Stealth Bomber-ի դիզայն
ԱշխատավայրNorthrop Grumman
B-2 Spirit took-ի դիզայնը Հել մարգարյանինն է

Հել Մարգարյան (անգլ.՝ Hal Markarian, 1929-2012[1]), հայազգի ամերիկացի ավիակոնստրուկտոր, հայտնի է որպես B-2 Stealth Bomber ռմբարկուի նախնական գաղափար մշակող[2]։ Նրա էսքիզները հիմք են ծառայել ժամանակակից B-2 Spiri ռմբարկուի ստեղծման համար։ B-2 Spirit-ը ներառել է Մարգարյանի դիզայինի մեծ մասը, և արդարացրել է այն նպատակները, որոնք ժամանակին առաջադրել է ավիակոնստրուկտորը։

B-2 Stealth Bomber-ի դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

B-2 Stealth Bomber-ի ստեղծման համար մասնագետների մեծ խումբ է հավաքվել[1]։ Հել Մարգարյանը նշանակվել է Stealth ռմբակոցչի ստեղծման նախնական նախագծի ղեկավար[3]

Ինքնաթիռի առաջին էսքիզները Մարգարյաը արել է 1979 թվականին[4]։ Դա Stealth ռմբարկուի ստեղծման համար առաջարկվող և քննության ներկայացված երկու կառուցվածքներից մեկն էր։ Մարգարյանի առաջարկած ինքնաթիռի արտաքին տեսքը շատ նման էր երեք տասնամյակ առաջ՝ 1947 թվականին Northrop Grumman ընկերության նախագծած YB-49 ինքնաթիռին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Хел Маркарян создал для США самый дорогой бомбардировщик в мире». rusarminfo.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. Sweetman, Bill (1999). Inside the stealth bomber. Zenith Imprint. ISBN 1610606892. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  3. «Northrop B-2A Spirit». Joe Baugher. 2001 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  4. Norris, Guy (1991 թ․ հունիս). «B-2's Changing Shape» (PDF). Flight International. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  5. «B-2 Spirit History». Air Attack. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.